Ինչպես բուժել նշիկաբորբը(անգինա), գլխացավը և հազը նռան օգնությամբ

Նուռն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Ընդ որում՝ դրանում օգտակար է ամեն ինչ՝ և՛ պտղամիսը, և՛ կեղևը, և՛ սերմերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նռից պատրաստված դեղամիջոցներ նշիկաբորբից, գլխացավերից և հազից ազատվելու համար: Ընդ որում՝ այս դեղամիջոցները շատ հարմար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Բացի այն, որ նուռը հիանալի միջոց է անեմիայի դեմ և օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը, այն ունի նաև մի շարք այլ օգտակար հատկություններ: Պարզվում է, այն կարող է բուժել մրսածությունը: Բացի այդ, նուռն օգնում է հաղթահարել նշիկաբորբը, հազն ու գլխացավերը:

Նուռն օգնում է բուժել նշիկաբորբը

Հիվանդ կոկորդը կարելի է բուժել նռան կեղևի եփուկով ողողումներ անելով: Այս միջոցը մշտապես ձեռքի տակ ունենալու համար հարկավոր է չորացնել նռան կեղևը և պահել այն կտորից պատրաստված փոքրիկ պարկի մեջ: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ հումքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա և 15 րոպե թրմել:

Կոկորդը հարկավոր է հաճախ ողողել: Կարելի է նաև հերթով օգտագործել նռան թուրմն ու այլ միջոցները:

Այս թուրմն օգնում է նաև ստոմատիտի և ֆարինգիտի դեպքում: Այն տհաճ չէ, ուստի նույնիսկ երեխաներն են հաճույքով բուժվում այս միջոցով: Նռան թուրմը ոչ միայն ախտահանում է, այլև մեղմորեն ցավազրկում է: Այն ազդում է բավական արագ, սակայն կրում է ժամանակավոր բնույթ:

Նուռն ազատում է գլխացավերից

Նռան կորիզները, որոնք մնացել են հյութ պատրաստելիս, նույնպես պետք չէ դեն նետել: Դրանք կարելի է չորացնել, մանրացնել և պահել փոշու տեսքով: Հետագայում դրանցով կարելի է թեյ պատրաստել և խմել՝ գլխացավերից ազատվելու համար:

Երբեմն ուժեղ գլխացավերի կամ արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում պարզապես նռան կորիզներ ծամել կամ կես թեյի գդալ աղացած կորիզների փոշի ընդունել և գոլ ջուր խմել: Սակայն այս միջոցն ավելի հարմար է մեծահասակների համար:

Հազի դեմ միջոց

Հազի ժամանակ խորխը փափկեցնելու և դուրս բերելու համար երեխաներին խորհուրդ է տրվում տալ նռան կեղևի թուրմ:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ հումքին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, քամել և խմել գոլ վիճակում: Երեխաներին հարկավոր է տալ օրական կես բաժակ թուրմ, իսկ մեծահասակներին՝ մեկ բաժակ: Թուրմն ավելի համեղ դարձնելու համար՝ կարելի դրան մի փոքր մեղր ավելացնել:

Նյութի աղբյուրը՝ tvoymalysh.com.ua

Оцените статью