Խոտաբույսերի պատրաստված թուրմ՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար․․․Մի վտանգեք Ձեր կյանքը

Խոտաբույսերի պատրաստված թուրմ՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար․․․Մի վտանգեք Ձեր կյանքը։ Առողջությունն անգին
շնորհ է, որի մասին պետք է հոգ տանել, և ոչ միայն՝ հիվանդությունից հիվանդություն ընկած ժամանակահատվածում, այլև անընդ-
հատ:Չէ՞ որ մենք բոլորս էլ ուզում ենք ապրել երկար, երջանիկ կյանք: Իսկ ի՞նչ երջանկության մասին կարող է խոսք գնալ, եթե առող-
ջություն չկա:

Լավ հիշողությունն ու պայծառ միտքը պահպանելու համար պետք է հոգ տանել գլխուղեղի անոթների մասին: Տարիքի հետ նրանց
վրա կուտակվում են վնասակար նյութեր, վատանում է արյան շրջանառությունը, և խաթարվում է ուղեղի աշխատանքը: Հիվանդա-
նոցներում կատարում են անոթների դեղորայքային մաքրում, իսկ մենք այժմ կխոսենք այն ժողովրդական միջոցների մասին, որոնք
նույնպես կօգնեն լուծել այս խնդիրը:

Այս միջոցի շնորհիվ անոթները դառնում են էլաստիկ, անհետանում են գլխապտույտը և ականջների ցավը, լավանում է նյութափո-
խանակությունը, մաքրվում է օրգանիզմը:

1. Մանրացրեք ու իրար խառնեք 100-ական գրամ երիցուկ, անմո ռուկ, կեչու բողբոջներ և սրոհունդ (зверобой): Այս խառնուրդից
վերց րեք 1 ճաշի գդալ, վրան կես լիտր եռման ջուր լցրեք, թրմեք 20 րոպե, քամեք:

Երեկոյան՝ քնելուց առաջ,թուրմի կեսը լցրեք բաժակի մեջ,ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր և դեղատնային կաթոցիկով 1 կաթիլ դափ-
նու յուղ, ու խմեք: Դրանից հետո չի կարելի ոչինչ ուտել ու խմել: Առավոտյան մնացած խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա, ոչ մի
դեպքում չեռացնեք: Կրկին ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր ու մեկ կաթիլ դափնու յուղ, և խմեք ուտելուց 20 րոպե առաջ: Դա արեք
ամեն օր, մինչև կավարտվի դափնու յուղի (15 գ) շշի պարունակությունը: Դրական արդյունք կունենաք պարտադիր, բայց ոչ միան-
գամից, այլ մոտավորապես 1-1.5 ամիս հետո:

2. Եվս մեկ բաղադրատոմս, որի հիմքում ընկած են սոճու ասեղները

Ընդհանրապես շատ հիվանդություններ կան, որոնցից կարելի է ազատվել դրանց օգնությամբ: Դրանք են երիկամների, սրտանոթա-
յին հիվանդությունները, տեսողական նյարդի ատրոֆիան, ցնցումները: Եվ այսպես՝ միմյանց խառնել 5 ճաշի գդալ սոճու ասեղներ, 2
ճաշի գդալ մասուրի պտուղներ, 2 ճաշի գդալ սոխի կճեպ: Վրան լցնել 1 լիտր ջուր, եռացնել: Տաք շորով փաթաթելով՝ թողնել գիշերը
թրմվի, և ջրի փոխարեն խմել օրական 0.5-1 լիտր: Ցերեկվա չափաբաժինը կարելի է աստիճանաբար ավելացնել: Շատ հաճելի համ
ունի:

Կարելի է նույն թուրմը պատրաստել առանց սոխի կճեպի, սակայն այն շատ օգտակար է երիկամային հիվանդություններ ունեցող-
ների համար: Առանց սոխի կճեպի անելու դեպքում էլ մնացած չափաբաժինները նույնն են:Ինսուլտի դեպքում, այս թուրմի հետ մի-
աժամանակ, օրական 2 կիտրոն կերեք, յուրաքանչյուր անգամ՝ կեսական: Կիտրոնը մաքրել, մանր կտրատել, վրան ասեղնատերևի
թուրմ լցնել ու միանգամից խմել: Ցանկալի է ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց կես ժամ հետո: Կիտրոններն օգտա-
գործել 2 շաբաթվա ընթացքում, ծանր դեպքերում՝ մինչև 3 շաբաթ: Ապա 2-3 շաբաթ ընդմիջեք, ապա կրկնեք:

3. Գլխուղեղի անոթների մաքրումն ընկույզի, մանդարինի և չամիչի միջոցով

Ամեն առավոտ պետք է ուտել 1 մանդարին,մի պտղունց չամիչ ու 3 ընկույզ:Սա պետք է անել բավականին տևական ժամանակ՝ հենց
այս հաջորդականությամբ ու այս քանակությամբ: Դրանից հետո չի կարելի ոչինչ ուտել և խմել 20 րոպե: Ապա կարելի է խմել 1 բա-
ժակ սառը ջուր ու նախաճաշել: Ավելի լավ է այս կուրսն անել 3 ամսից ոչ պակաս: Կարելի է և՝ կես տարի: Համեղ է, օգտակար, բայց
պետք է հետևողական լինել ու անել ողջ կուրսը:

Գլխուղեղի անոթների մաքրումը սխտորի միջոցով

Վերցնել 1 սխտորի գլուխ, ճզմել, վրան լցնել մեկ բաժակ չռաֆինացված արևածաղկի ձեթ: Դնել սառնարանում: Հաջորդ օրը քամել
մեկ կիտրոնի հյութ, վերցնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ ու 1 թեյի գդալ սխտորի թուրմ, խառնել ու օգտագործել ուտելուց կես ժամ
առաջ, օրական 3 անգամ: Բուժման կուրսը 1-3 ամիս է: Ապա ընդմիջել մի որոշ ժամանակ ու կրկնել:

Կյանքի էլիքսիր

Հավասար չափաբաժիններով վերցնել մեղր, ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ (1:1:1): Բոլոր բաղադրամասերը խառնել և ուտել ա-
ռավոտյան քաղցած ժամանակ՝ 1 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ: Հիանալի կերպով մաքրում է անոթները, չեզոքացնում գլխա-
ցավերը ու լավացնում օրգանիզմի ընդհանուր վիճակը:Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս բոլոր միջոցները կիրառելիս պետք է հիշել
առողջ կենսակերպ վարելու մասին: Պետք է աշխատես քեզ վրա, ճիշտ սնվես, ուժերիդ ներածին չափով ֆիզիկական ծանրաբեռն-
վածություն ունենաս ու կոփես մարմինդ:

Ապրեք առողջ

 

Оцените статью