Հազի ու մրսածության դեմ պայքարելու անփոխարինելի և շատ հեշտ պատրաստվող տնական դեղամիջոց

Աշուն-ձմեռ եղանակային ընթացքը հաճախ է ուղեկցվում մրսածությամբ և գրիպով, որը բերում է իր հետ նաև անտանելի հազ: Դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք միայն այդ պահին են թեթևացնում:

Առաջարկում ենք ձեզ  մի տնական բաղադրատոմս՝ հազի դեմ պայքարելու համար, որը ակնթարթորեն և երկար ժամանակով թեթևացնում է նաև մրսածության ախտաշանները : Բացի այդ այս դեղամիջոցը թույլ է տրվում օգտագործել նաև փոքրերին:

 

Հարկավոր է
2 թ/գ կիտրոնի հյութ

1 թ/գ մեղր

0,5 բաժակ ջուր

1թ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղացած իմբիր

0,5 թ/գ սխտորի փոշի

Պատրաստումը

Բոլոր բաղադրիչները բացի ջրից լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Պետք է ստացվի բավականին թանձր մածուկ:

Դրանից հետո ավելացրեք ջուրը, խառնեք լցրեք փոքրիկ կաթսայի մեջ և դրեք կրակին:

Հասցրեք եռման աստիճանի և եփեք այնքան, մինչև զանգվածը կթանձրանա:

Քաղցրավենիքի կամ հատուկ փոքրիկ կաթիլանման ձևամանների մեջ լցրեք  զանգվածից:

Օգտագործեք օրական 2–3 կաթիլ և հազն ու մրսածությունը պարզապես կչքվեն:

Այս տնական դեղամիջոցը, անպայման կօգնի ձեզ, քանի որ դրա բաղադրության մեջ գնում է իմբիր, որը ամրացնում է իմունիտետը, սխտոր, որն օժտված է հակբակտերիալ հատկություններովերով, մեղր, որն անտիսեպտիկ միջոց է և կիտրոն , որոնք հզոր կերպով պայքարում են տարեր սեզոնային հիվանդություններ են:

 

Оцените статью