Հալվեի (алое) 10 օգտակար հատկությունները.

marketium.ru-ն ներկայացնում է ալոեի 10 օգտակար հատկությունները: Հալվեն օգտակար է.

Առողջ և ուժեղ մազեր ունենալու համար

Հալվեով դիմակներն ու մերսումը խթանում են մազերի աճն ու ամրացնում արմատները: Մաշկի թեփի և քորի դեմ կօգնի հետևյալ խառնուրդը՝ 2 ճ/գ հալվեի հյութ, 2 թ/գ մեղր, 2-3 կաթիլ կիտրոնի հյութ և 1 թ/գ գերչակի յուղ: Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա և խառնեք: Հետո այն քսեք մազերին ու գլխամաշկին: 30 րոպե հետո լվացեք տաք ջրով շամպունով:

Թարմ և առաձգական մաշկ ունենալու համար

Տնային դիմակները, որոնց բաղադրության մեջ հալվե կա, ինտենսիվ խոնավացնող ազդեցություն են ունենում: Դրանցից հետո մաշկն ավելի թարմ, հանգստացած և փայլող տեսք է ունենում: Դա թանկարժեք քսուկների և լոսյոնների հրաշալի այլընտրանք է, որոնց բաղադրության մեջ հաճախ լինում է այդ բաղադրիչը: Իսկ կնճիռները պակասեցնելու համար խառնել հալվեի հյութը և ցանկացած բուսական յուղ և քսել խնդիր ունեցող մասերին՝ մատներով թեթակի շոյելով:

Արևային և փոքր կենցաղային այրվածքների, վնասվածքների դեմ

Հալվեի հյութը կօգնի ավելի արագ վերականգնել մաշկի՝ արևից այրված, կենցաղային փոքր այրվածքներից վնասված մասերը: Փոքր վնասվածքները ևս արագ կանհետանան՝ վնասված տեղում հալվեի տերև դնելու դեպքում:

Ոտքերի նուրբ մաշկի համար և կոշտուկների դեպքում

Լոգանքից հետո ոտքերը մերսել քսուկով՝ ավելացնելով հալվեի հյութ: Այն ոտքերի մաշկը կդարձնի նուրբ, ինչպես մանկանը: Իսկ կոշտուկներից ազատվելու համար հալվեի տերևը (կեղևը հանած) դնել կոշտուկի վրա և թողնել գիշերը: Կոշտուկը կփափկի, և հնարավոր կլինի այն հեշտությամբ հեռացնել:

Լրացուցիչ միջոց ակնեի և մաշկային հիվանդությունների դեպքում

Առանց հետևանքների պզուկը հեռացնելու համար դեմքն առավոտյան և քնելուց առաջ սրբել հալվեի հյութով: Հերպեսի ամենասկզբնական փուլում 15 րոպեով հալվեի կտրված մասը, որը նախապես մեկ ժամ պետք է սառցախցիկում պահել, դնել խնդիր ունեցող հատվածին: Եթե հերպեսը դեղով եք բուժում, հալվեն կօգնի, որ դրանից հետո հետք չմնա: Իսկ փսորիազի ժամանակ հալվեն օգտագործում են որպես հանգստացնող միջոց:

Հալվեի հյութը՝ օրգանիզմի ամրացման և տեսողության լավացման համար

Կա պարզ բաղադրություն, որը կարելի է օգտագործել, եթե չկան լուրջ քրոնիկ հիվանդություններ և այլ բժշկական հակացուցումներ: Ակադեմիկոս Ֆիլատովի բաղադրատոմսն է՝ 100 գ հալվեի հյութ, 500 գ մաքրված հունական ընկույզ, 300 գ մեղր, 250 գ կիտրոնի հյութ: Հալվեի տերևները նախօրոք 10 օրով դնել սառնարան, հետո հյութ քամել: Խառնել բոլոր բաղադրիչներն ու ընդունել 1-ական թ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Խորհուրդ է տրվում հալվեով միջոցներն ընդունել 1-2 շաբաթ, հետո ընդմիջել առնվազն 1 ամսով:

Հալվեն հազի դեպքում

Հալվեն հաճախ օգտագործում են այլ դեղերի հետ՝ մրսածության, հազի դեպքում, քանի որ այն զգալի խորխաբեր ազդեցություն ունի:

Հալվեի հյութը՝ սովորական մրսածության դեպքում

Հալվեի հյութն ընդունել կաթիլների տեսքով: Հյութը քամել և յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցնել օրական 4 անգամ՝ 2-ական կաթիլ: Այդ միջոցառումը, որպես կանոն, փռշտոց է առաջացնում: Հյութը մաքրում է քթի խոռոչները, թեթևացնում շնչառությունը և վերացնում բորբոքումը:

Բերանի խոռոչի և լնդերի առողջության համար

Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների ժամանակ 1:1 հարաբերակցությամբ հալվեի հյութի և ջրի խառնուրդով ողողել:

Միջատների խայթոցների դեմ

Մոծակի կամ մրջյունի կծած տեղում հալվեիի հյութ քսել: Այն կհանգստացնի քորը և կնպաստի շուտ լավանալուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Оцените статью