Համեղ մթերքը հաճախ չէ, որ օգտակար է, սակայն․․․ Ինչ կլինի, եթե ամեն օր բանան ուտեք

Համեղ մթերքը հաճախ չէ, որ օգտակար է: Դրա համար կրկնակի հաճելի է իմանալ, որ դա բանանին չի վերաբերում, և հաճույքից բացի, այն օրգանիզմին բավականին օգուտ է բերում:

Бананы - полезные свойства и калорийность, применение и приготовление,  польза и вред - Hi-chef.ru

Ինչպես է բանանն ազդում մեր օրգանիզմի վրա.

1. Բանանը համեղ «մարտկոց» է

Բանանը վիտամիններ A-ի, E-ի, B6-ի, մանգանի և պղնձի, մի քանի հակաօքսիդանտների գերազանց աղբյուր է հանդիսանում, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացը մեր օրգանիզմում:

2. Բանանը պաշտպանում է սիրտը

Կալիումն օգնում է աշխատել մեր մկաններին: Այդ թվում՝ մարդկային մարմնի ամենագլխավոր մկանին՝ սրտին: Բավարար քանակությամբ կալիում ընդունելը (օրական՝ 3գ – 1 բանանը պարունակում է 350 մգ) ամենակարևոր պրոֆիլակտիկան է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար:

3. Բանանը բարձրացնում է տրամադրությունը

Եթե ամեն օր օգտագործեք բանան, ապա կարելի է իջեցնել դյուրաբորբոքությունը և ազատվել տխրությունից:

4. Բանանը հանգստացնում է աղիքները

Բանանում պարունակվող թաղանթանյութը նպաստում է աղիների աշխատանքի բալանսավորմանը:

5. Բանանն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Բանանը հարուստ է թաղանթանյութով, ինչը երկար ժամանակ օգնում է չունենալ քաղցի զգացողություն:
Բանանի օգտակարությունն օրգանիզմի համար անվիճելի է, սակայն, ամեն դեպքում, չարժե չարաշահել դրա օգտագործումը: Բանանը դասվում է բավականին բարձր կալորիականություն ունեցող մրգերի շարքին. 100 գրամում պարունակվում է 85-90 կկալ:

Եվ այսպես, քանի բանան կարելի է ուտել յուրաքանչյուր օր: Օրգանիզմին բավարար կալիումի, մագնիումի և B6 վիտամինի չափաբաժին ստանալու համար մարդը կարող է օրական ուտել 4-5 բանան:

Польза бананов для организма человека

Դրանից ավելի օգտագործելը կարող է հանգեցնել կալիումի և մագնիումի ավելցուկի, որն ավելի վտանգավոր է մարդու համար, քան դրանց պակասորդը:

Оцените статью