Ձկան յուղի 7 օգտակար հատկություն

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից: Ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները:

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Այն իջեցնում է արյան ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ և կարգավորում է սրտխփոցը:

Զարգացնում է երեխաների միտքը

Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:

Բարելավում է մաշկի և մազերի վիճակը

Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

Բարելավում է հոգեկան առողջությունը

Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:

Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ

Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:

Կանխում է վիժումը

Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:

Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը

Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:

 

Оцените статью