Որ վիտամինի ավելցուկն է երիկամներում քարերի առաջացման պատճառը․․․

Բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, թե որ վիտամինի ավելցուկն է սպառնում երիկամներում քարերի առաջացմամբ։ Նրա խոսքով՝ վիտամին

C-ն պետք է զգուշությամբ ընդունել։«Մենք ունենք վիտամին C-ի շատ տարածված մեգադոզան մրսածության դեպքում», – ըստ shantnews-ի՝

ասել է Մյասնիկովը:Քչերը գիտեն, որ այս վիտամինի չարաշահումը կարող է երիկամներում առաջացնել քարերի զարգացում։

Բժիշկը հեռուստադիտողներին առաջարկել է, որ եթե ցանկանում են, որ վիտամին C-ն օգուտ տա օրգանիզմին, դեղատնային դեղը չգնեն և «գդալներով ուտեն»։

Փոխարենը նա խորհուրդ է տվել ավելի շատ օգտագործել այն պարունակող մթերքներ: Օրինակ` պետք է այդ վիտամինով հարուստ բանջարեղեն և միրգ ուտել: Վիտամին C-ով հարուստ են կիվին, ելակը, բուլղարական պղպեղը, սև հաղարջը։

Оцените статью