Որ 4 հիվանդությունների մասին է վկայում չոր մաշկը. Եթե նկատել եք փոփոխություններ, անհապաղ դիմեք բժիշկի…

Ոչ մի դեպքում մի անտեսեք այս ախտանիշը։

Չոր մաշկը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան սխալ է աշխատում։ Առաջին հերթին դա նախազգուշացնող նշան է, որ մարմինը բավականաչափ հեղուկ չի ստանում կամ էլ երկար ժամանակ անցկացրել եք արևի տակ։

Сухость кожи рук: трещины, витамины, крем, мазь, лекарства, на пальцах.

Ուշադրություն դարձրեք այս կոնկրետ դեպքերին․

Վահանաձև գեղձ

Վահանաձև գեղձը կարգավորում է օրգանիզմում բջիջների ակտիվությունը, սակայն երբ մակարդակը ցածր է, ինչը կոչվում է հիփոթիրեոզ, մեմ մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները․սառնության զգացում, փորկապություն, հոգնածություն, դեպրեսիա, նույնիսկ հիշողության կորուստ։

Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ վահանաձև գեղձը պատշաճ կերպով չի կատարում իր գործառույթները, և այդ դեպքում որպես արդյունք մենք ունենում ենք չոր, կոպիտ մաշկ։

Դիաբետ

Երբ շաքարի մակարդակը երկար ժամանակ մնում է բարձր, օրգանիզմը հեղուկ է կորցնում, և դա ուղիղ ազդեցություն է ունենում մաշկի չորության վրա, քանի որ այն ջրազրկվում է։ Դիաբետը խոչընդոտում է քրտնարտադրությանը, որը բնական ճանապարհով խոնավեցնում է մաշկը։

Դիաբետի առաջացրած մաշկային խնդիրներից գլխավորը՝ ճաքերն են, հետևաբար վերքերը ենթարկված են ինֆեկցիայի ներթափանցման վտանգին, և խնդիրը բավականին լուրջ է, քանի որ դիաբետով հիվանդների վերքերն ուշ են ապաքինվում։

Երիկամների հետ կապված խնդիրներ

Երիկամները պատասխանատու են արյան մեջ միներալների և սննդանյութերի հավասարակշռության համար, և երբ դրանք չեն կարող մշակել հեղուկը, դուք տառապում եք մաշկի չորությունից և քորից։

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել մաշկի վիճակին, քանի որ երիկամների հետ կապված հիվանդությունները այնքան էլ հեշտ չեն հայտնաբերվում։

Сухая кожа рук: эти 10 домашних средств помогут ее увлажнить

Մաշկի քաղցկեղ

Մելանոմաների հետ կապված հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ այն կազմող բջիջները ավելի արագ են զարգանում, քան օրգանիզմում ցանկացած այլ բջիջ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ժամանակին հայտնաբերել հիվանդությունը, որպեսզի այն չհասցնի տարածվել ողջ օրգանիզմում։

Եթե նկատել եք որևէ փոփոխություններ, անհապաղ դիմեք բժիշկի։

Оцените статью