Պարզ միջոցներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարգի կբերեն ձեր կրունկները և ոտնաթաթերը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ միջոցներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարգի կբերեն ձեր կրունկները և ոտնաթաթերը:

Խնձորի քացախ և գերչակի յուղ

Օճառով գոլ ջուր վերցրեք, ավելացրեք 150գ քացախ և մեջը դրեք ոտքերը: Երբ մաշկը փափկի, չեչաքարով շփեք կոշտացած մաշկը: Իսկ կոշտուկների դեմ պայքարելու համար մերսեք ախտահարված հատվածները գերչակի յուղով: Առնվազն 1.5-2 շաբաթում ձեր ոտքերն անթերի փափկություն կստանան:

Կիտրոն

Նախքան քնելու պառկելը, կտրեք կիտրոնի փոքր կտոր, դրեք այն կոշտուկի վրա և ամրացրեք որևէ կտորով: Բամբակե գուլպա հագեք: Արեք այդպես ամեն գիշեր՝ մինչ մաշկը հարթ կդառնա:

Ասպիրին

5 հաբ ասպիրինը խառնեք խնձորի քացախի և ջրի լուծույթի հետ՝ խառնված 1:1 հարաբերակցությամբ: Ստացվում է մածուկ, որով պետք է շփել կոշտուկները: 10 րոպե սպասելուց հետո, կոշտուկները շփեք չեչաքարով:

 

Оцените статью