Տանը պատրաստվող 10 արդյունավետ դիմակներ.

Ժելատինը կոլագենի բնական աղբյուր է, որն անհրաժեշտ է մաշկի ձիգ լինելու համար:
Ժելատինային դիմակի պատրաստման կանոնները`

օգտագործիր սովորական սննդային ժելատին
ժելատինի վրա լցրու միայն սառը ջուր կամ կաթ, կամ խոտաբույսերի թուրմ, սակայն՝ անպայման սառը
պահպանիր չափաբաժինները` 1 թեյի գդալ չոր ժելատինի համար՝ 7 թեյի գդալ հեղուկ
թող, որ ժելատինի բյուրեղներն ուռչեն մի քանի ժամ, և համոզվիր, որ այլևս չեն մեծանում ծավալով
դեմքի մաշկին քսելուց առաջ գոլորշու վրա տաքացրու ջրի և ժելատինի խառնուրդը, սակայն ոչ մի դեպքում մի եռացրու
մի պահիր դիմակի մնացորդները. Այն մեկանգամյա օգտագործման համար է:

Ժելատինային դիմակը քսելու կանոնները`

նախապատրաստիր մաշկդ` հանգամանորեն մաքրելով դիմահարդարումդ և օգտագործելով սկրաբ կամ պիլինգ
նախքան դիմակը քսելը մաշկդ լավ չորացրու
դեմքիդ վրա տարածիր դիմակը` շարժվելով ծնոտից դեպի ճակատ ուղղությամբ
դիմակը չի կարելի քսել աչքերի շուրջը տեղակայված հատվածում
երբ վերջացնես քսելը, 30 րոպեների ընթացքում մի խոսիր ու մի լարիր դիմախաղային մկաններդ
դիմակը լվա նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը: Եթե չօգնի, մաշկդ տրորիր կաթի մեջ թրջած բամբակով և թաղաթի նման հեռացրու դիմակը:

Բաղադրատոմսեր

Հակաօքսիդանտային դիմակ. 1 ճաշի գդալ ժելատինի վրա 6 ճաշի գդալ ջուր լցրու և թող, որ ուռչի: Լավ տրորիր մինչև խյուս դառնալը 6-7 խաղողի հատիկ՝ կորիզների հետ միասին, ավելացրու ժելատինին, լավ խառնիր, տաքացրու գոլորշու վրա, քսիր մաշկիդ ու թող կես ժամ:

Մաքրող դիմակ. 1 թեյի գդալ ժելատինի վրա լցրու 3 ճաշի գդալ կեֆիր և 3 ճաշի գդալ կաթ: Երբ ժելատինն ուռչի, խառնուրդի վրա ավելացրու 1 ճաշի գդալ վարսակի ալյուր: Խառնել ու քսել դեմքին: Այս դիմակը լավ մաքրում է մաշկի ծակոտկենները և խոչընդոտում ճարպագեղձերի չափից առավել ակտիվությանը:

Լիֆթինգ-դիմակ. 1 թեյի գդալ ժելատինը թրջիր ջրով, ապա պատրաստիր մրգային խյուս: Եթե չոր մաշկ ունես, պատրաստիր ավոկադոյի կամ ծիրանի խյուս, իսկ եթե նորմալ` կիվիի կամ նարնջի, ճարպոտ մաշկի դեպքում` բալի կամ թուրինջի: Խյուսը խառնիր ժելատինի հետ, քսիր դեմքիդ ու թող կես ժամ:

Դիմակ՝ բոտոքսի փոխարեն. Միմյանց խառնիր 1 թեյի գդալ դեղձի յուղ, 1 թեյի գդալ ալոէի հյութ, ավելացրու մեկական պատիճ A և E վիտամիններ ու խառնիր ջրով բացած ժելատինին: Այս դիմակը պետք է քսել 3 շաբաթ շարունակ, շաբաթական 2 անգամ: Արդյունքն իսկապես համեմատելի է բոտոքսի հետ:

Հակատարիքային դիմակ. Նախապատրաստիր ժելատինը` թրջելով այն ջրում, ավելացրու մեկական թեյի գդալ դեղատնային գլիցերին ու մեղր: Ցնցող էֆեկտ է ապահովում:

Դեմքի ծակոտկենները մաքրող դիմակ. Հավանգի մեջ մանրացրու ակտիվացված ածուխի մեկ հաբ, ավելացրու նախօրոք թրջած ժելատինին, խառնիր ու քսիր դեմքիդ մաշկին:

Դիմակ ձիգ մաշկի համար. Ժելատինը թրջիր կաթի մեջ, ապա ավելացրու մեկ ձվի սպիտակուց: Բավականին խիտ է ստացվում, այդ պատճառով էլ այն կարող ես քսել ամուր վրձնի միջոցով:

Սնուցող դիմակ. Կաթի մեջ թրջած ժելատինին ավելացրու 1 ճաշի գդալ տրորած կաթնաշոռ: Բացի սնուցելուց ու փափկեցնելուց` այս դիմակը նաև թարմացնում է մաշկը:

Ճերմակեցնող դիմակ. Ժելատինը թրջիր մեկ վարունգի հյութի մեջ, քսիր դեմքիդ` նախապես խառնուրդը սառեցնելով մինչև սենյակային ջերմաստիճան:

Փափկեցնող դիմակ. Եթե մաշկը քամահարվել կամ կոպտացել է, պատրաստիր ժելատինը, ապա տաքացրու գոլորշու վրա ու ավելացրու կարագ: Երբ կարագը լուծվի, թող զանգվածը սառչի, ու քսիր այն վնասված հատվածներին:

 

Оцените статью