Ցավեր ողնաշարի շրջանում․․․8 պատճառ, որոնք չի կարելի անտեսել

Ցավեր ողնաշարի շրջանում․․․8 պատճառ, որոնք չի կարելի անտեսել։Ողնաշարում ցավը կարող է լրջորեն ազդել մարդու կյանքի ո-
րակի վրա՝ բարդացնելով նաև ֆիզիկական աշխատանքի կատարման հնարավորությունը:Կարևոր է հասկանալ ցավի առաջացման
պատճառն ու պայքարել դրա դեմ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար: Steptohealth.ru-ն ներկայացրել է 8 առողջական
խնդիր, որոնք կարող են ողնաշարի հատվածում ցավի առաջացման պատճառ դառնալ:

1. Արթրոզ:

Այս հիվանդության դեպքում վնասվում են միջողնային սկավառակները: Արդյունքում՝ առաջանում է բորբոքային ռեակցիա, որի հե-
տևանքով՝ ցավ և շարժունակության խանգարում: Սովորաբար ողնաշարի հատվածում արթրոզը զարգանում է տարիների ընթաց-
քում՝ մաշվածության հետևանքով, սակայն կարող է նաև գերծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանք լինել:

2. Մկանների գերձգում:

Ողնաշարի ստորին հատվածում մկանների կամ ջլերի գերձգումը ևս կարող է ցավի պատճառ դառնալ: Այս խնդրի հիմնական պատ
ճառն ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև՝ անսպասելի, կրկնվող գործողությունները, որոնք բնորոշ
են որոշակի սպորտաձևերի: Պատճառներից մեկը կարող է նաև ավելորդ քաշը լինել:

3. Մկանային կծկումներ:

Շատ դեպքերում ողնաշարի ցավերը մկանային խնդիրների հետևանք են,որոնք կարող են նաև բորբոքման պատճառ դառնալ:Վնաս
վածքը կարող է առաջալ ոչ ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաև՝ սխալ դիրքով որոշակի վարժություններ
կատարելու հետևանքով:

4. Միջողնային սկավառակների ճողվածքները

ևս կարող են ցավի պատճառ դառնալ, դժվարություններ առաջացնել ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում: Որպես կա-
նոն՝ այս նշաններն արտահայտվում են վաղ առավոտյան կամ երկար ժամանակ նստած մնալուց հետո: Ցավի և ծակոցների զգաց
ումը կարող է տարածվել նաև դեպի ոտքեր, հատկապես, եթե վնասված է նյարդը:

5. Մկանային թուլություն:

Այս խնդիրը կարող է նկատվել անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության, սխալ սննդակարգի, անառողջ սովորությունների
հետևանքով: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ողնաշարն ու հոդերը կորցնում են կայունությունը, աշխատունակությունը: Որպես
հետևանք՝ ողնաշարի այդ հատվածը գերլարվում է, առաջանում է ցավ, որը տարածվում է դեպի ոտքեր և ձեռքեր:

6. Վերարտադրողական առողջության խնդիրներ կանանց շրջանում:

Վերարտադրողական առողջության հետ կապված որոշ խնդիրներ կարող են ողնաշարում ցավ առաջացնել:Որպես կանոն՝ այն նկա
տվում է դաշտանային ցիկլի ընթացքում: Այն կարող է նաև էնդոմետրիոզի և միզասեռական համակարգի վարակների հետևանք լի
նել:

7. Որովայնի և աղիների հետ կապված խնդիրներ:

Ողնաշարի հատվածում ցավի զգացումը կարող է վկայել նաև նյութափոխանակության համակարգի խնդիրների առկայության մա
սին: Ստամոքսի խոցը, փորկապությունը կարող են ողնաշարի հատվածում անհարմարության, ցավի պատճառ դառնալ:

8. Երիկամների հիվանդություններ:

Ողնաշարի ցավի դեպքում կարևոր է հերքել երիկամային հիվանդությունների առկայությունը:Որպես կանոն՝ երիկամների խնդիրնե-
րի դեպքում ողնաշարի ցավն արտահայտվում է՝ որպես բարդացում: Ցավը հիմնականում զգացվում է ողնաշարի ներքևի կենտրոնա
կան հատվածում: Կարող է նկատվել նաև մեզի գույնի և հոտի փոփոխություն:

Оцените статью