Ցավ կրծքում․ ի՞նչ անել․․․ | Ժամանցային լուրեր

Կրծքի ցավն անհանգստացնում է կանանց 65-70 %-ին:

Ցավային զգացողությունները կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ:

Այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են՝ կրծքագեղձերի փքվածությունը, այտուցվածությունը, չափսերի մեծացումը և ցավի առաջացումը, ահազանգում են մաստալգիայի (մաստոդինիա) մասին, որը առողջական խնդիր է և պահանջում է հատուկ ուշադրություն:

Բժիշկները տարբերակում են ցիկլիկ և ոչ ցիկլիկ մաստոդինիա:

Առաջինն առաջանում է դաշտանից մի քանի օր առաջ, և ախտանիշները թուլանում կամ անհետանում են ցիկլի առաջին օրվանից սկսած։

Երկրորդ տեսակին բնորոշ է մշտական ցավը (հիմնականում ընդգրկում է միայն մեկ կրծքագեղձը) և կապված չէ դաշտանային ցիկլի հետ:

Մաստոդինիայի հիմնական դրսևորումներն են՝

• Որպես վատառողջ վիճակ, որը չի ուղեկցվում նախադաշտանային այլ ախտանիշներով:

• Որպես նախադաշտանային ախտանիշ, որն առկա է այս համախտանիշով տառապող աղջիկների ավելի քան 60 %-ի մոտ: Ցիկլի մոտավորապես կեսին հայտնվում, և աստիճանաբար աճում են կրծքագեղձերի ցավն ու փքվածությունը: Ավելին, կրծքի ցավը սովորաբար ուղեկցվում է ծանրության զգացողությամբ, ջերմությամբ և ճնշմամբ։

• Որպես մաստոպաթիայի կամ կրծքագեղձերի հյուսվածքների բարորակ դիսպլազիայի ախտանիշ՝ արտահայտվածության աստիճանը տարբեր է լինում։ Դիֆուզիվ մաստոպաթիայի զարգացման վաղ փուլում բավականին բարձր է կրծքի փքվածության և ցավի զգացողության աստիճանը, ինչն էլ կնոջը ստիպում է դիմել բժշկի: Իսկ ավելի ուշ՝ վերջին փուլում, երբ կրծքագեղձում հայտնվում են հանգուցավոր գոյացություններ, մաստոդինիայի ախտանիշները թուլանում են:

• Որպես հորմոնալ դեղերի օգտագործման կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հակաբեղմնավորիչների): Ամենից հաճախ, մաստոդինիայի այս տեսակն անհարմարություն է պատճառում միայն հորմոնների ընդունման առաջին ամիսների ընթացքում՝ ադապտացիոն շրջանում։

Ժամանակի ընթացքում կրծքագեղձի ցավը կարող է նվազել: Չնայած՝ այս դեպքում ևս ցանկալի է դիմել բժշկի։ Մաստոդինիան կարող է ահազանգել կնոջ օրգանիզմում առկա բավականին լուրջ խնդրի մասին: Հետևաբար, կրծքագեղձերում առկա ցավի և տհաճ զգացողությունների դեպքում՝ մի՛ հետաձգեք այցը մամոլոգին:

Սովորաբար, կրծքագեղձի արտաքին զննումից և շոշափելուց հետո բժիշկն հիվանդին ուղղորդում է հետագա ստուգումների` ուռուցքների առկայությունը բացառելու համար: Այս դեպքում՝ մինչև 35 տարեկանն իրականացնում են կրծքագեղձի ՈՒՁՀ, դրանից հետո նախապատվությունը տրվում է մամոգրաֆիաին: Հետազոտությունը խորհուրդ է տրվում իրականացնել ցիկլի առաջին օրերին, երբ կաթնագեղձերի վիճակն առավել հանգիստ է: Բուժման տեսակն ընտրվում է անհատապես՝ հաշվի առնելով մաստոդինիայի առաջացման պատճառը, կլինիկական դրսևորումների ուժգնությունը, հիվանդի տարիքն ու առանձնահատկությունները, առկա պաթոլոգիաները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью