Քարեր երիկամներում. արդյունավետ ժողովրդական միջոց

Վնասակար և ոչ պիտանի նյութերի մեծ մասն օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով. այս գործընթացում գլխավոր դերակատարումը երիկամներինն է։ Երբ հեղուկը, հանքային աղերը և քիմիական այլ միացություններ օրգանիզմից դուրս չեն գալիս, երիկամներում կարող են գոյացություններ ի հայտ գալ քարերի տեսքով։

Երիկամներում քարերն առաջացնում են ցավեր և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Չնայած այդ գոյացությունների չափերը յուրաքանչյուր դեպքում տարբեր են լինում, դրանց մեծ մասն արգելափակում է մեզի նորմալ դուրսբերումն օրգանիզմից։

Սա կարող է հանգեցնել միզուղիների վարակների և, նույնիսկ, արնահոսության պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում քարերը հեռացնում են տարբեր դեղերի օգտագործմամբ և բնական միջոցներով, սակայն, երբ խոսքը մեծ քարերի մասին է, դրանք հեռացվում են վիրահատական միջամտությամբ։ Տնային պայմաններում կիտրոնից և կոճապղպեղից պատրաստվող օշարակը կարող է օգնել դրանց դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել, որ այս հիվանդության լավագույն կանխարգելումն օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելն է։ Քարերի դեմ պայքարելու գործընթացում արդյունավետ են կիտրոնն ու մաղադանոսը. դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում և կարող են արդյունավետ լինել երիկամների ֆունկցիաների խանգարումների դեպքում։

Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։

Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների և խոլեսթերինի դուրսբերմանն օրգանիզմից։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ այն ամրացնում է իմուն համակարգը։

Բաղադրիչներ.

1 կիտրոնի հյութ,
1 կապ թարմ մաղադանոս,
1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ),
1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ),
1 բաժակ մեղր (335 գրամ):

Պատրաստման եղանակը. մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։ Լցրեք ապակե տարայի մեջ և պինդ փակեք և պահեք մուգ տեղում։ Ընդունեք ամեն օր, քաղցած վիճակում, մեկ ճաշի գդալ։

Оцените статью