Քչերը գիտեն, թե ինչպես խմել կտավատի սերմ ՝ առավելագույն օգուտ ստանալու համար. ահա՝ գաղտնիքը

Կտավատը միշտ բարձր է գնահատվել իր բուժիչ հատկությունների համար: Դրա մասին է վկայում նույնիսկ նրա լատիներեն անվանումը ՝ Linum usitatissimum, այսինքն ՝ «կտավատն ամենաօգտակարն է»: Այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես խմել կտավատի սերմ ՝ առավելագույն օգուտ ստանալու համար:

Ինչպե՞ս խմել կտավատի սերմերը

Կտավատի փոքր սերմերը վիտամինների պահեստ են, սելենի և կալիումի կարևոր աղբյուր։ Դրանք հարուստ են մանրաթելերով և պարունակում են երեք տեսակի արժեքավոր կիսահագեցած ճարպաթթուներ։

Կտավատի սերմերի թուրմ

Կտավատի սերմերի թաղանթի կազմում գտնվող պոլիսախարիդները կարող են շատ ջուր վերցնել։ Այդ պատճառով սերմերը թրմելու ժամանակ առաջանում է որոշակի մածուցիկ նյութ, որը խմում են բուժման համար։

Երեկոյան մեկ ճաշի գդալ կտավատի սերմի վրա պետք է ավելացել սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր։ Հեղուկը պետք է ամբողջությամբ ծածկի սերմերը։

Առավոտյան սոված ստամոքսին պետք է խմել լորձային թուրմը և ուտել սերմերը։

Օգտագործման այս եղանակի դեպքում ավելի լավ են պահպանվում սերմերի բոլոր օգտակար հատկությունները։

կտավատի սերմերի թուրմ
Կտավատի սերմերը խորհուրդ չեն տալիս եփել։ Քանի որ բարձր ջերմաստիճանների երկարատև ազդեցության դեպքում դրանցում պարունակվող ճարպաթթուները օքսիդանում են և կորցում են իրենց հատկությունները։

Բայց տաքացումն արագացնում է լորձի առաջացումը։ Այդ պատճառով ավելի ճիշտ է դրանց վրա թերմոսի կամ որևէ տարայի մեջ ավելացնել եռացրած ջուր։ 3 ճաշի գդալ կտավատի սերմերի համար կպահանջվի մեկ լիտր եռացրած ջուր։

Խառնուրդը թողնում են երեք ժամ, որից հետո այն պետք է սառեցնել և ընդունել մեկ բաժակի չափով սննդի յուրաքանչյուր ընդունումից 30 րոպե առաջ։

Оцените статью