Կենդանակերպի ԱՅՍ ՆՇԱՆԸ համարվում է ամենակարևորը․ ահա թե ինչու

Կենդանակերպի այս նշանը համարվում է ամենահակասականը, «պայթյունավտանգը», ամենակրքոտը, հետաքրքիրը և գրավիչը։ Խոսքը Կարիճների մասին է։ 

Гороскоп Авгуровой: что ждет знаки зодиака 22 июня

Կարիճների բնավորությունը հասկանալը դժվար է, սակայն նրան մոռանալն անհնար է։ Նրանք ուժեղ ու համարձակ մարդիկ են, սակայն շատերն են խուսափում կարիճներից։

Скорпион по гороскопу

Ըստ հորոսկոպի՝ Կարիճները դավում են Ջրի տարերքին։ Իսկ դա նշանակում է, որ թեպետ արտաքնապես նրանք փոփոխական են թվում, միևնույնն է, ունեն ներքին հիմք, նպատակասլաց են։ Ու ամենակարևորն այն է, որ Ջրի տարերքի նշանները օժտված են բարձր զգայունությամբ, էմոցիոնալ են, ունեն զարգացած ինտուիցիա, ու անգամ ունակ են կանխագուշակել որոշ իրադարձություններ, ձգտում են ստանալ նոր գիտելիքներ, հոգևոր զարգացում։

характер Скорпионов

Չնայած Կարիճների արտաքին հանգստությանը, սառնությանը, թեթևությանը, նրանց մեջ իսկական կրակ կա։ Եթե ինչ-որ իրադարձություն հանում է հունից, Կարիճները չափազանց բուռն արձագանք են տալիս։ Պահի ազդեցության տակ նրանք կարող են անգամ ավելորդ խոսքեր ասել։ Բայց այս ամենից հետո նրանք շուտ են հանգստանում։

Եթե ուշադրություն դարձնեք ձեր շրջապատին, հավանաբար կնկատեք, որ կարիճների մեծ մասն օժտված է վերը նշված գծերով։

Անկեղծություն, ուղիղ ասելու ունակություն

Կարիճներին հատկանշական է անկեղծությունն ու ուղիղ խոսելու ունակությունը։ Կարիճները հպարտ են, երբեք գիտակցաբար չեն դավաճանի։ Պահում են ուրիշի գաղտնիքները, չեն բամբասում, չեն մասնակցում ստոր խաղերին։

Կարիճները հավատարիմ են և խանդոտ, կայուն են, չեն կոտրվում ոչ մի պարագայում։

Սակայն մի կողմ դնելով Կարիճների դրական կողմերը՝ հարկ է հիշեցնել, որ նրանց հետ մտերմիկ շփվելիս կարևոր է զինվել համբերությամբ։

Ի դեպ, աստղաբանները ասում են, որ Կարիճների հետ հեշտությամբ են լեզու գտնում Ցուլերը, Այխեղջյուրները, Խեցգետինները, Ձկները։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Оцените статью