Ամուսինները որդեգրեցին չորս երեխաների, իսկ հետո իմացան, որ․․․

Որպես կանոն 1 օրում բազմազավակ չեն դառնում, սակայն երբեմն իրադարձություններն անսպասելի կերպով են դասավորվում։ Մոտավորապես նույն բանն էլ տեղի ունեցավ Յանգերի ընտանիքում։ Երբ կինը հղիացավ և ծննդաբերեց, նրանք արդեն չորս երեխաների խնամակալ էին։ Իսկ որոշ ժամանակ անց Մաքսինը հայտնաբերեց, որ նորից հղի է։ Այս անգամ կինը սպասում էր քառյակ երեխաների։

Ծանոթացեք, Մաքսին Յանգն է, 30 տարեկան, և ամուսինը՝ Ջեյկքոբ Յանգը, 32 տարեկան։

Նրանք ամուսնացել են ընդամենը 7 տարի առաջ, 2016 թվականին։ Մաքսինը միշտ ցանկացել է մանկատնից երեխաներ վերցնել։ Նրանք լրացրեցին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և կարողացան դառնալ երկու երեխաների խնամակալ։  Կարճ ժամանակ անց նրանց զանգեցին սոցիալական ծառայությունից և հարցրեցին, արդյոք չէին ցանկանա էլի երեխա վերցնել միևնույն ընտանիքից։ Մաքսինն առանց ամուսնուն ասելու համաձայնվեց։

Այսքանով պատմությունը չավարտվեց․ շուտով պարզվեց, որ որդեգրված երեխաների մայրը նորից երեխա է ունեցել, և ամուսինները նրան ևս որդեգրեցին։ Մաքսինն ասում է, որ երբ նրանք որդեգրեցին փոքրիկ աղջնակին, այդ ժամանակ էլ իմացան, որ շուտով ունենալու են իրենց հարազատ երեխային, թեպետ մինչ այդ Մաքսինը երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ։

Եվ սա էլ դեռ ամենը չէ․ շուտով Մաքսինը նորից իմացավ, որ հղի է։ Բայց այս անգամվա հղիությունն արտասովոր էր։ Բժիշկները ցնցեցին ամուսիններին՝ ասելով, որ նրանք շուտով միանգամից 4 բալիկ կունենան։ Անցյալ տարվա հուլիսին լույս աշխարհ եկան քառյակ երեխաները։

Այժմ մենք ունենք 9 երեխա, որոնցից ութը 5 տարեկանից փոքր են։ 

Հեշտ չէ բոլորին բավականաչափ ուշադրություն և սեր նվիրելը, մաքրություն պահպանելը, երբ 5 ավագ երեխաները տունը անդադար տակնուվրա են անում։ Սակայն ինչպես ամուսիններն են ասում, կարևորն այն է, որ տանը շատ սեր կա։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

 

Оцените статью