Այսօր Սոնա Ռուբենյանի տարեդարձն է.տեսեք`ինչ հրապարակում է արել երգչուհին

Այսօր սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի տարեդարձն է: Այս առիթով երգչուհին կադրեր է հրապարակել իր ինստագրամյան էջում և գրել հետևյալը.

«It’s my birthday… Դե ինչ ասեմ, կյանքիս երրորդ տասնամյակը համարում եմ բացված»:

Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ երգչուհին նշում էր դստեր ատամհատիկն ու մեկ տարեկանը:

Առհասարակ, Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

աղբյուր

Оцените статью