Բլոգեր Նորայր Նիկոյանը կիսվել է վաղաժամ կյանքից հեռացած քրոջ երեխայի մասնակցությամբ կադրերով

Բլոգեր, հումորիստ Նորայր Նիկոյանը քրոջ մահվանից շաբաթներ անց կիսվել է տեսանյութով:

Նորայրը ցույց է տվել, թե ինչպես է կյանքից քրոջ փոքրիկի հետ ժամանակ անցկացնում բնության գրկում։

Փոքրիկի հետ համատեղ տեսանյութին կից բլոգերը գրել է. «Գժվելիքս»։

Հունիսի 25-ին Երևանում տեղի էր ունեցել ողբերգական վթար։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին: Վթարի հետևանքով կինը տեղում մահացել էր:

Оцените статью