Եթե ձեր տանը նկատել եք այս երևույթները, հավանաբար ձեր վրա թուղթ ու գիր են արել

Մեր տունն արտացոլում է մեր ներքին վիճակը: Մեր էներգետիկան միախառնվում է մեր տան էներգետիկայի հետ: Ժամանակի հետ դառնում ենք այն տեղի մասնիկը, որտեղ ապրում ենք: Այնպես որ եթե ձեր վրա թուղթ ու գիր են անում, որևէ կախարդանք գործի դնում, տունը ամեն կերպ զգուշացնում է դրա մասին:

Առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, կոտրվող դանակներն են: Դա կախված չէ դանակի հին կամ նոր լինելուց: Սակայն առավել զգոն պիտի լինեք, եթե կոտրվում է նոր որակյալ դանակը:

девушка в доме

Հաջորդ հուշումը, որն ուղարկում  տունը, կոշիկներն են: Եթե լավ հիշում եք, որ տանից դուրս գալուց ուղիղ էիք դրել հողաթափերը, կոշիկները, իսկ տուն վերդառնալիս հայտնաբերում եք դրանք տարբեր կողմերում դրված, խառնված, դեպի կողք թեքված վիճակում, տագնապալի նշան է: Անգամ եթե որևէ մեկը ոտքով հրել է, կամ կենդանիներն են դրանց հետ խաղացել, միևնույնն է, ուշադիր եղեք. նույն բանը ամեն օր հենց այնպես չի կարող կրկնվել: Շատ վատ նշան է, երբ հողաթափերը կորում են տարբեր սենյակներում:

обувь

Տանը վատ էներգետիկայի ևս մի ցուցանիշ է՝ սննդամթերքի արագ փչացումը: Նոր սառնարան, թարմ մթերք, նորմալ պիտանելիության ժամկետ. այս ամենը չի օգնի, եթե որոշել են կախարդանքի միջոցով վնաս հասցնել ձեր առողջությանը:

еда

Ահա մի քանի նշան, որոնք վկայում են տանը բացասական էներգետիկայի առկայության մասին.

  • մի սենյակում շատ հաճախ եք հայտնաբերում սարդոստայն
  • հագուստի վրա հայտնաբերում եք մանր անցքեր:

старый дом

Եթե հայտնաբերել եք վերը նշված կետերից որևէ մեկը, փորձեք հիշել, թե դա երբվանից է սկսվել, նախքան այդ ով է եկել ձեր տուն, ով կարող էր ձեզ վատը կամենալ: Կոտրված կամ փչացած առարկաներից էլ անհապաղ ազատվեք, ցանկալի է այրել դրանք:

Սիրեք ձեր ընտանիքի անդամներին. ամուր ընտանիքը՝ քարե ամրոց է: Որտեղ կա սեր, չար էներգետիկան կորցնում է ուժը:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Оцените статью