Երբեք չէի մտածի, որ իմ ու մորս միջև կարող է նման խոսակցություն լինել․․․

Ես վերջերս եմ ամուսնացել: Քանի որ սեփական բնակարան գնելու հնարավորություն դեռ չունենք, ստիպված ապրում ենք մորս տանը: Բնակարանը մեծ է, բոլորիս համար տեղ կա: Բացի այդ, ես հղի եմ, և վարձով ապրելու մասին չենք էլ կարող մտածել, քանի որ շուտով մեր ողջ եկամուտը պիտի տրամադրենք երեխայի հետ կապված ծախսերին:

Манипуляция смертью (Мать и взрослая дочь)

Մայրս ինձ խանդում է ամուսնուս հանդեպ:

Ամեն ինչ սկսվեց Նոր Տարին տոնելուց: Մայրս շատ էր ուզում նշել այն գյուղում՝ բարեկամների հետ միասին: Ես դեմ չէի, բայց ամուսինս կտրականապես հրաժարվում էր գյուղ գնալուց:

Մինչ ես ու ամուսինս քննարկում էինք այդ հարցը, մայրս հավաքեց իրերը և գնաց գյուղ՝ տատիկիս տուն: Գնալիս նա ցուցադրաբար փակեց դուռը, որ մենք հասկանանք, որ ինքը նեղացել է:

Դա դեկտեմբերի 29 էր: Ես մինչ ամսի 31-ը փորձում էի նրա հետ խոսել, սակայն նա չէր պատասխանում զանգերիս:

Ես զանգեցի մորս նաև ուղիղ ժամը 12-ին, որ առաջինը շնորհավորեմ Նոր Տարին, սակայն նա այդպես էլ չխոսեց հետս:

Նա տուն վերադարձավ հունվարի 3-ին, սակայն ոչ ինձ, ոչ էլ ամուսնուս հետ մի բառ չէր փոխանակում: Այդպես շարունակվեց մոտ 2 ամիս:

Կրկին խոսելու փորձ անելու արդյունքում ես իմ մասին շատ «հաճելի» խոսքեր լսեցի, իմացա, որ ես անշնորհակալ եմ, ինձ համար առաջին տեղում ամուսինս է, և ես խորը վիրավորել եմ մորս, երբ մնացել եմ ամուսնուս հետ, այլ ոչ թե նրա հետ գյուղ եմ գնացել:

Անկեղծ ասած, ես սկսեցի արտասվել: Ինձ համար հավասարաչափ թանկ են և ամուսինս, և մայրս, ամեն մեկն իր տեղն ունի: Ես գիտեմ, որ սխալ եմ, պիտի ներողություն խնդրեի հենց մորս գալու առաջին օրը, այլ ոչ թե սպասեի 1 ամիս: 

Այժմ չգիտեմ, թե ինչպես ազատվեմ մեղքի զգացումից, քանի որ մայրս անդադար խոսում է դրա մասին…

Как сложные отношения с мамой влияют на жизнь взрослой дочери - Летидор

Оцените статью