Զկրտալը, հորանջելը, փռշտալը և ոչ միայն․․․Ի՞նչ է օրգանիզմը փորձում հասկացնել մեզ մարմնի այս լեզվով

Զկրտալը, հորանջելը, փռշտալը և ոչ միայն․․․Ի՞նչ է օրգանիզմը փորձում հասկացնել մեզ մարմնի այս լեզվով։Մեզ հետ այնպիսի՜ բա-
ներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտա ծում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգա րանում, լոգանք ենք ընդունում, իսկ
մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե
ինչու՞:

Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտութ-
յունների դոկտոր,ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը:Եվ այսպես,
ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

  • Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է,երբ ուղեղը թթվածնի պակաս ունի:Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական,այլ ուժեղաց-
րած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում,քան ուղղակի շնչելիս: Շնչուղինե-
րը բացվում են,և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք:
Հոգնածության հետևանքով հյուսվ ածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առա ջանում է թթվածնի պակաս:
Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզե-
լով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում:

Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վա-
րակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբա ններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է
հասել մեր նախ նիներից. հին ժամանակ ներից բոլորը ասես հրամանով հորա նջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ
պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:

  • Փռշտում ենք

Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդ ային վերջավորությունները, և
մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյո ւնքում տեղի է ունենում կտրո ւկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավել որդութ-
յունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռ
շտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգ-
ավոր բան չկա:

Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա:
Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածու-
թյունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշ տալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթ ները նեղացնող
կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:

  • Ձգվում ենք

Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդ
պես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ
եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միա նգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թա թերով, քայլ անելուց առաջ
վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակ-
վում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:

  • Զկրտում ենք

Փոքր երեխաները զկր տում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափ ահասների մոտ զկրտոցը ազդա նշան է, որ
մարսողական համակա րգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։
Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք
մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կո-
կորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստ ամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակր ափողում են, նրանք գրգռում են շար-
ժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։

Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուց-
վածությունից:Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր
կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրո-
րդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժ
իկների կողմից հաստատված չէ:

  • Քնելիս ցնցվում ենք

Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստ-
ինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային
բաբախը դանդ աղում է, մկանները թուլանում են, և օրգա նիզմը վախենում է, որ մենք կա րող ենք քնել … ընդմիշտ: Եվ հ ենց այդ
ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտա-
կան վերահոսկողություն:

  • «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները
սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշ-
կի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողե-
րի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատնե-
րի և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում
և «ուռում»:

  • Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ
են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հի-
շում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում,նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվա-
մազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-
բշտիկներ:

  • Արցունքներ

Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպա-
նում է աչքերը քերծվածքներից և վնաս վածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզու մներից, գիտնակա նները
դեռ չեն պարզել: Առաս պելներ կան, որոնց համ աձայն, արցունքները ցավազրկում են, նվա զեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը,
բայց … այդ բոլորը զուտ ենթադրություններ են:

  • Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում
ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ
հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթնե-
րը լայնանում են, և մենք կարմրում ենք:

Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախ ված է գեն երից:Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք
գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:

  • Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում,այն օք-
սիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը:

Ապրեք առողջ, առանց խնդիրների

 

Оцените статью