Ընկերուհիս զարմացավ, երբ տեսավ, որ ամենաէժան շամպունն եմ գնում․․․ Իրականում լավ գաղափար է

Ընկերուհիս շատ զարմացավ, երբ իմացավ, որ գնում եմ ամենաէժան շամպունը։ Ասեմ ավելին, մի անգամից մի քանի հատ եմ վերցնում։ Պատմեցի նրան, թե ինչի համար եմ գնում, ու մեծ գումար եմ խնայում։

Շամպուն եմ օգտագործում բրդյա իրերի և նուրբ գործվածքների լվացման ժամանակ։ Կտորը դառնում է փափուկ, հաճելի։ Խոհանոցային սրբիչները և լաթերը լվանալու համար պատրաստում եմ լուծույթ․ խառնում եմ գոլ ջուր, մի քանի ճաշի գդալ սոդա և նույնքան շամպուն։ Այնուհետև սրբիչները դնում եմ լուծույթի մեջ, որոշ ժամանակ անց լվանում եմ ձեռքով։ Լվացումից հետո սրբիչների վրա անգամ մի լաքա չի մնում։

Շամպունն օգտագործում եմ նաև խոհանոցային կենցաղային տեխնիկան մաքրելու համար։ Պարզապես մի քիչ շամպուն եմ լցնում սպունգի վրա և մաքրում մակերեսները։ Շամպունն իր արդյունավետությամբ չի զիջում լվացող հեղուկներին, սակայն շատ ավելի էժան է։

Որպեսզի ակնոցիս ապակիները չքրտնեն, մի քիչ շամպուն եմ կաթացնում, լվանում, այնուհետև շփում չոր անձեռոցիկով։ Եթե սառը տեղից մտնում եմ տաք տարածություն, ակնոցս չի քրտնում։

Ի դեպ, շամպունը խառնելով կիտրոնաթթվի հետ (հավասար քանակությամբ)՝ կստանաք սանտեխնիկան մաքրող գերազանց լուծույթ։ Այն պարզապես կլցնեք սպունգին և կմաքրեք սանտեխնիկան։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Оцените статью