Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Միսն առավել տարածված ու մարդու օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող մթերք է։ Սակայն կարևոր է դրանով օրգանիզմին չվնասել։ Կովկասում անհնար է ավանդական սեղանը պատկերացնել առանց խոզի, գառան կամ թռչնի խորովածի։

zNews-ի նյութը պարզաբանում է, թե որքան օգտակար է միսն ու ինչ քանակությամբ պետք է այն ուտել օրգանիզմին չվնասելու համար։

Միսը հնուց համարվում է սպիտակուցի առավել արժեքավոր աղբյուրը։ Սպիտակուցն, ըստ էության, մեր օրգանիզմի գլխավոր «ինժեներն» ու «կոնստրուկտորն» է։ Սպիտակուցի բացակայությունը հանգեցնում է օրգանիզմի աշխատանքի խախտման։ Մասնավորապես՝ սկսում է վատ աշխատել լյարդը, հորմոնալ խախտումներ են տեղի ունենում, հիշողությունը վատանում է, սրտի խնդիրներ են առաջ գալիս։ Այդ խախտումները թուլացնում են նաև իմունային համակարգը, ինչը վտանգավոր է հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի միսը

Մաքուր անխառն միսը պարունակում է B12 վիտամինի ամբողջ համալիրը։ Գաղտնիք չէ, որ այն բազում օրգանների ու օրգանիզմ համակարգերի «շինանյութն» է։ Ինչո՞ւ միայն միսը։  Քանի որ այդ վիտամինն արտադրվում է կենդանիների աղիների միկրոֆլորայում։ Միսը նաև պարունակում է ամինաթթուների ամբողջ հավաքածուն։

Ի դեպ, միսը հատկապես օգտակար է մարզիկների համար, որոնք մկանները զարգացնելու նպատակ ունեն։ Մսի կիրառումը կօգնի նաև կարգավորել քաշն ու լավացնել նյութափոխանակությունը։

Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել միսը, ու այն չափավոր ուտել, ինչպես և այլ մթերքները։ Լավագույն տարբերակը միսն  օգտագործել առանձին կամ ուտեստների բաղադրության մեջ շաբաթը երկու-երեք անգամ։ 100 գրամ կարմիր միսը մոտ 140 – 230 կալորիա է պարունակում։

Որն է մսի բերած վնասը

Ինչպես և ցանկացած մթերք, միսը կողմնակի ազդեցություններ ունի։ Օրինակ` մսի չափազանց օգտագործումը հանգեցնում է խոլեստերինի բարձրացմանը, ինչն իր հերթին բերում է անոթների խցանմանն ու սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Ավելին՝ ապացուցված է, որ միսը մյուս ուտելիքներից ավելի երկար է մարսվում։

Թռչուն, թե՞ կարմիր միս

Իրականում դա ճաշակի հարց է։ Եթե առանձնապես մսակեր չեք, բայց ձեր համար կարևոր է սպիտակուց ստանալը, կարող եք հանգիստ տավարի միս ուտել։ Սպիտակուցի առավելագույն կոնցենտրացիան մսի այդ տեսակում է։ Տավարի միսը նաև միկրոտարրեր ու տարբեր խմբերի վիտամիններ է պարունակում։

Ինչ վերաբերում է B12-ին, ապա այդ խմբի վիտամիններն ամենաշատը խոզի մսի մեջ են։ Այս մսի մի փոքր կտորը կարող է հիանալի հակադեպրեսանտ լինել։ Օրգանիզմն առավել հեշտ է յուրացնում ճագարի մսի սպիտակուցը։ Այն գրեթե 100%-ով յուրացվում է։

Հավի միսը պարունակում է լինոլաթթու, որը ամրացնում է իմունիտետը, իսկ նրա մեջ եղած գլյուտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նիացինն էլ օգնում է սրտի աշխատանքին ու կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

Մսի բոլոր տեսակներից ամենադիետիկը հնդկահավինն է։ Առավել ճարպոտ է համարվում բադի միսը։ Ճարպերն օգնում են օրգանիզմից հանել կանցերոգեն նյութերը, լավացնում են մաշկի վիճակն ու ամրացնում են նյարդային համակարգը։

Կիրառությունը խոհարարության մեջ

Մսի պատրաստման առավել տարածված տարբերակը խորովածն է կամ սթեյքը։ Մասնագետների տվյալներով՝ ավելի օգտակար է միսը եփել գոլորշու կամ ածուխի վրա։ Սակայն  վերջին դեպքում մի նրբություն կա։ Խորովածն ավելի օգտակար է եփել ոչ թե հենց մանղալի, այլ կրակի վրա։

Ի դեպ, այդ տարբերակը հնուց տարածված է եղել Հայաստանում, ու Կարսի խորոված անվանումն է ստացել։

Բանն այն է, որ պատրաստման ընթացքում թափած ճարպը, որը ածուխի վրա է ընկնում, ծխի միջոցով համ է հաղորդում մսին։ Իսկ կրակի մոտ պատրաստած խորովածն ավելի օգտակար է։

Կազմվածքին հետևող ու առողջ սնունդի կողմնակից մարդկանց համար ավելի լավ է ոչ թե տապակած, այլ խաշած միս ուտել, քանի որ դրա մեջ ավելի քիչ կոնցերոգեն նյութեր կան, ձիթապտղի յուղն էլ ավելի շատ տոքսին է արտադրում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью