Ինչն է հանգեցնում են որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակման

Որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակումը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։

Մասնագետները հաճախ են հորդորում միջոցներ ձեռնարկել այս խնդրից ազատվելու համար, քանի որ այդ հատվածում ճարպի չափազանց մեծ քանակությունը զգալիորեն բարձրացնում է առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։

Սովորաբար քաշը նվազեցնելու և որովայնի ճարպային կուտակումներից ազատվելու համար մարդիկ կիրառում են տարատեսակ սննդակարգեր ու վարժություններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, քանի որ կան տարածված սովորություններ, որոնք նպաստում են այդ հատվածի ճարպաշերտերի կուտակմանը։

Նման դեպքերում խնդրից ազատվեու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս վերանայել կենսակերպն ու հրաժարվել այդ սովորություններից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Քաղցրավենիքի գործածություն

Մեծ քանակությամբ շաքար պարունակող աղանդերները, այդ թվում՝ տարատեսակ քաղցր թխուկները, շոկոլադե բատոններն ու թխբածքաբլիթները, հանգեցնում են քաշի զգալի ավելացնման։ Դրանցից որոշներում պարունակվում է մինչև 20 գրամ շաքար, ինչն իրականում չափազանց մեծ չափաբաժին է։

Գազավորված քաղցր ըմպելիքների գործածություն

Ոչ միայն գազավորված քաղցր ըմպելիքների, այլև մեծ քանակությամբ շաքար պարունակող թեյի ու սուրճի, ինչպես նաև մրգային հյութերի գործածությունը հանգեցնում է ավելորդ կալորիաների օգտագործման, ինչն էլ նպաստում է քաշի ավելացմաննն ու որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակմանը։

Սնձան պարունակող մթերքի բացառում

Սնձանը (գլյուտեն) ցորենի և որոշ այլ հացահատիկների մեջ պարունակվող սպիտակուց է, որի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում զարգանում է ցելիակիա, սակայն սա բավական հազվադեպ հանդիպող խնդիր է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ ցելիակիայի բացակայության դեպքում գլյուտեն պարունակող մթերքից խուսափելու կարիք չկա, քանի որ օրգանիզմը կարող է յուրացնել այդ սպիտակուցը։ Բացի այդ, առավել հաճախ առանց գլյուտենի մթերք ստանալու համար կիրառվում է բրնձի ալյուր, որը երկու անգամ շատ ածխաջուր է պարունակում, քան ցորենի ալյուրը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью