Ինչո՞ւ չի կարելի խոսել հեռախոսով, երբ այն վերալիցքավորվում է

Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խոսել հեռախոսով այն ժամանակ, երբ այն վերալիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել:

Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ նրա էության մեջ:

Ի վերջո եկանք այն համոզման, որ վտանգ իրականում կա և խնդրում ենք առավել զգոն լինել ու խնայել ձեզ:

Վերալիցքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել:

Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել: Նման ողբերգական պատմություններ արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով:

Ուշադիր եղեք, հատկապես երեխաների նկատմամբ:

Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ`

  • Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է
  • Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին
  • Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ
  • Զանգին պատասխանելուց առաջ, անջատեք լիցքավորման սարքը:
Оцените статью