Ինչո՞ւ չի կարելի մեկ գիշերվանից ավելի քնել միևնույն գիշերազգեստով․․․Շատերը սրա մասին չգիտեն

Ինչո՞ւ չի կարելի մեկ գիշերվանից ավելի քնել միևնույն գիշերազգեստով․․․Շատերը սրա մասին չգիտեն։Մենք մեծ ուշադրությամբ
հոգ ենք տանում մեր առօրյա տեսքի մասին․ աշխատանքի ենք գնում անթերի լվացած ու արդուկած վերնաշապիկով, կանոնավոր
կերպով լվանում ենք տաբատները և այլն։

Սակայն շատերի մոտ միտ տուժում է գիշերազգեստը։ Կան մարդիկ, ովքեր զարմանում են, թե ինչու պիտի գիշերազգեստը կեղտոտ
վի, չէ որ դրանով միայն քնում են։ Պարզվում է, անգամ քնելու իրերը կարող են դառնալ միկրոբների աղբյուր։ Ինչով է վտանգավոր ոչ
թարմ գիշերազգեստը։

Ոչ թարմ գիշերազգեստը վատացնում է քնի որակը

Արդյո՞ք նկատել եք, թե որքան խորն ու հանգիստ եք քնում, երբ նոր եք փոխում անկողինը, նաև հագնում եք նոր լվացած գիշերա-
զգեստ։ Գիշերը մենք քրտնում ենք, կտորի վրա մնում են հետքերը։ Դրանք կարող են քոր և մաշկի գրգռում առաջացնել, հետևաբար՝
փչացնել առողջ քունը։

Ալերգիայի պատճառ

Եթե ալերգիկ եք, միևնույն գիշերազգեստը կրեք մեկ, առավելագույնը երկու անգամ։ Փոշին առաջացնում է քթի ռեցեպտորների գր-
գռում, ինչն էլ առաջացնում է ռեսպիրատոր հիվանդությունների ախտանիշներ։

Ոչ միայն ալերգիա, այլև բշտիկներ

Ոչ ժամանակին լվացված անկողինն ու գիշերազգեստը կարող են մաշկի գրգռումներ առաջացնել։ Բանն այն է, որ գործվածքի վրա
կուտակված բակտերիաներն ու փոշին խցանում են մաշկի անցքերը, ինչն էլ դառնում է բշտիկների ու ցանի առաջացման պատճառ։

Տհաճ հոտ

Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան հոգնած ժամանակ մաքուր ու թարմ գիշերազգեստ հագնելն ու քնելու պառկելը․․․

Ապրեք առողջ, առանց խնդիրների

 

Оцените статью