Ինչու նորապսակները ծնողների տանն անելիք չունեն․․․

Բազմաթիվ նորապսակներ նախընտրում են ապրել ծնողների հետ՝ խուսափելով բնակարան վարձելուց։ Այդպես գումար պետք է ավելի քիչ ծախսել, բացի այդ ուրիշի տանը չես բնակվում, այլ մնում ես մանկուց ծանոթ վայրում։ Սակայն փորձագետները այլ կերպ են մտածում։ Ծնողների հետ ապրող երիտասարդ ընտանիքները վտանգում են իրենց հարաբերությունները։

Что должны делать на свадьбе мать и отец жениха и невесты — роль и обязанности свекра, свекрови, тестя и тещи. Разведенные родители молодоженов на свадьбе

Դրական կողմեր

Ծնողների հետ համատեղ ապրելու հիմնական դրական կողմը՝ գումար խնայելն է։ Բնական է, որ հայրական տան համար, ի տարբերություն վարձածի, վճարել պետք չէ։

Սակայն կան նաև բացասական կողմեր․ երբ երիտասարդ ամուսինները մնում են ծնողների տանը, վերջիններս իրենց որդուն շարունակում են համարել երեխա, սակայն նրան են գումարում նաև հարսին։ Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները վերաբերվում են զավակին և նրա զուգընկերոջը ինչպես ենթակայի։

Այո, գումարի առումով գուցե ավելի հեշտ է, չենք վիճի։ Սակայն ծնողների հետ ապրող երիտասարդ զույգի հոգեկան վիճակը կարող է լուրջ տուժել։ Ի վերջո նրանք նոր են դարձել ընտանիք, միություն կազմել՝ համատեղ ապագա ունենալու նպատակով։ Ու ահա բարի գալուստ ծնողի ենթակայության ներքո։

Տունը պիտի նման լինի ամրոցի, հանգստության ու անդորրի վայր լինի, այլ ոչ թե դառնա ռազմադաշտ՝ երկու սերունդների համար։

Ապացուցված է, որ ծնողների հետ ապրելով՝ երիտասարդ ամուսինները հայտնվում են երեխայի կարգավիճակում, ինչն էլ բացասաբար է ազդում նրանց ընտանիքի վրա։

Մի մոռացեք նաև այն մասին, որ հեռավորությունը ցանկացած հարաբերություն դարձնում է ավելի ջերմ, իսկ հանդիպումները՝ ցանկալի։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

 

Оцените статью