Ծերուկի գաղտնիքը…մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, մահամերձ պառկած է…

Մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, պառկած է մահամերձ վիճակում: Նրան հարցնում են.

–Դու այդպես էլ չես ամուսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, մահվան շեմին կանգնած, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին: Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղտնիքը, դու դրանից վնաս չես կրի:

Ծերունին էլ պատասխանեց.

–Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս:

–Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարողացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:

Արցունքներն աչքերին ծերունին պատասխանեց.

–Ի վերջո ես գտա անթերի կնոջ…

–Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ:

Տարեց մարդն էլ պատասխանեց.

–Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…

Оцените статью