․ «Թեև ներկայիս իշխանությունները նախկինում խստագույն քննադատում էին «պալատական արտիստների» ինստիտուտը, ներկայումս իրենք էլ են ակտիվորեն ձևավորում այն: Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ը գործող իշխանությունների կազմակերպած միջոցառումների անպակաս հրավիրյալներն են և համայնքային ու պետական միջոցներից մեծ հոնորարներ են ստանում: Հերթական այդպիսի միջոցառումն է իրականացվելու հոկտեմբերի 11-ին՝ «Էրեբունի- Երևանը»: Էրեբունի վարչական շրջանն այդ օրը մշակութային միջոցառում իրականացնելու համար 8 մլն 118 հազար դրամ է հատկացրել համայնքային բյուջեից: Միջոցառումները կազմակերպելու է Ստեփան Կույմուրջյան անուն-ազգանունով անհատ ձեռներեցը: Գնման պայմանագրում հստակ դրույթ է սահմանվել, որ այդ միջոցառմանը պետք է ներկայանա թաղապետարանի կողմից նշված 3 արտիստներից մեկը՝ կա՛մ Իվետա Մուկուչյանը, կա՛մ Արամ MP3-ը, կա՛մ էլ երգիչ Էրիկը: Հավանաբար, վարչական շրջանի միջոցները չեն բավարարել Թաթայի համար:»







