Հայտնի է, մաշկի վաղաժամ ծերացման պատճառները…Եթե ուզում էք առողջ մաշկ ունենալ ապա հետևեք այս ցուցումներին….

Հայտնի է, որ սթրեսը, վիտամինների պակասը, ծխելը, ոչ բավարար խոնավությունը բերում են  մաշկի վաղաժամ ծերացման:

Որպեսզի մաշկը ավելի երկար գեղեցիկ եւ առողջ տեսք ունենա, հարկավոր է այն նախ պաշտպանել հատուկ քսուքների շնորհիվ, որը պարտադիր չէ անել միայն ամռանը՝ արեւի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու համար:

Տարվա մնացած եղանակներին եւս շատ կարեւոր է պաշտպանել ոչ միայն արեւի վնասակար հատկություններից, այլեւ քամուց, փոշուց, ցրտից:
Քանի որ մեր օրգանիզմի մեծ մասը՝ 70 տոկոսը, պարունակում է ջուր, ուստի շատ կարեւոր է լրացնել այդ ջրի պակասը: Ջրազրկումը բերում է մաշկի չորության, թեփոտության, որն էլ ավելի շատ կնճիռներ է առաջացնում:
Անձի կայուն հոգեբանական վիճակը առողջությունը պահպանող կարեւոր հատկանիշներից է: Սթրեսը նյարդային համակարգի խանգարումների պատճառ է դառնում, ինչն էլ չի կարող բացասաբար չազդել մաշկի որակի վրա:
kp.ru-ն նշում է, որ սթրեսից առաջանում են կնճիռներ՝ մուգ մոխրագույն երանգի, մաշկը չորանում է, լինում են նաեւ չապաքինվող վերքեր: Ուստի պետք է կարողանալ կառավարել էմոցիաները, որպեսզի այն «չգերազանցի» ձեզ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ չես կարողանում քեզ տիրապետել, որպես հանգստացնող ըմպելիք՝ ընդունիր անանուխով թեյ կամ հանգստացուցիչ կատվախոտի կաթիլներ:

Որքան էլ շպարը գեղեցկացնում է կանանց, նույնքան էլ այն կարող է վնասել: Կոսմետիկ պարագաների չարաշահումից առաջին հերթին տուժում է շարակցական հյուսվածքը՝ մաշկը կորցնում է իր առաձգականությունը: Ուստի անհրաժեշտ է ճիշտ դիմահարդարվել, քնելուց մաքրել շպարը եւ սնուցել մաշկը:

Գիտականորեն ապացուցվել է, որ օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակը զգալիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի, տարին երկու անգամ (հատկապես գարնանը եւ աշնանը՝ ավիտամինոզի սեզոնին) խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով:
Հատկապես կարեւոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման E վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:

Աղբյուր

Оцените статью