Հայտնի մաշկաբանը ներկայացրել է մի մեթոդ, որը կօգնի ազատվել մաշկի պիգմենտային հետքերից

Մաշկի վրա առաջացած մուգ պիգմենտային հետքերին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, մինչդեռ դրանք կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար:

Առավել հաճախ այդ հետքերն ի հայտ են գալիս դեմքի, ձեռքերի, ուսերի ու ոտքերի մաշկին, իսկ տարիների ընթացքում դրանց թիվն ավելանում է: Սակայն գոյություն ունի մի պարզ ու արդյունավետ բնական միջոց, որի օգնությամբ կարելի է ազատվել այդ հետքերից և ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ:

Այս բնական միջոցի համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ, որոնք անհրաժեշտ է խառնել և քսել ախտահարված հատվածներին: Այդ բաղադրիչներն են թարմ սոխն ու քացախը:

Թարմ սոխի հյութը վաղուց արդեն օգտագործվում է սպիների և մաշկային այլ խնդիրների բուժման համար, քանի որ այն հարուստ է մաշկը պաշտպանող հակաօքսիդանտներով: Միևնույն ժամանակ քացախը պարունակում է հիդրոթթու, որը մաքրում է մաշկը մահացած բջիջներից:

Այս արդյունավետ միջոցի պատրաստման համար հարկավոր է սոխը կտրատել, այնուհետև կոտորակիչով մանրացնել և լավ խառնել: Ավելացնել քացախը և կրկին խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Այնուհետև հարկավոր է բամբակյա սկավառակի միջոցով ստացված զանգված քսել ախտահարված մաշկին: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս պրոցեդուրան պետք է կրկնել ամեն օր: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս: Առաջին փոփոխությունները կնկատվեն ընդամենը 7 օր անց, սակայն հարկավոր է շարունակել բուժման կուրսը մինչև բոլոր անցանկալի հետքերն անհետանան:

Նյութի աղբյուրը՝ yourhealthypage.org

Оцените статью