Հավկիթների թարմությունը ստուգելու ամենաճշգրիտ եղանակը

Եթե խանութից նոր եք հավկիթ գնել, կամ էլ վերցրել եք սառնարանից, սակայն պահպանման ժամկետը պարզ գրված չէ և կարդալ հնարավոր չէ, կարևոր է ստուգել դրանց թարմության աստիճանը՝ նախքան սնունդի մեջ կօգտագործեք: Ներկայացնում ենք հնարք, որը հաշված վայրկյանների ընթացքում կօգնի պարզել՝ արդյոք հավկիթը թարմ է թե ոչ:

Как проверить свежесть яиц. Определение свежести куриных яиц в домашних условиях - YouTube

Եթե վստահ եք, որ հավկիթը ձեր սառնարանում մնացել է 1 ամսից ավել, ոչ մի դեպքում այն մի կերեք. միանգամից գցեք աղբը: Հին հավկիթը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա:

Հավկիթի օգտակար ու դիետիկ հատկությունները պահպանվում են միայն առաջին շաբաթվա ընթացքում: Դրանից հետո դրանք կարող եք պահել սառնարանում 3 շաբաթ: Եթե ավել եք պահել, նման հավկիթը դարձել է վտանգավոր:

2 самых эффективных способа определения свежести куриных яиц | ДомЭксперт | Пульс Mail.ru

Ի վերջո, ինչպես ստուգել մթերքի թարմությունը

Վերցրեք խորը ու լայն տարա, ջուր լցրեք: Հավկիթները հերթով դրեք մեջը ու հետևեք:

  • եթե հավկիթն ընկել է ներքև՝ տարայի հատակին ու գտնվում է հորիզոնական դիրքում, ուրեմն թարմ է ու պիտանի օգտագործման համար;
  • եթե հավկիթը քիչ բարձրացել է տարայի հատակից, ուրեմն այնքան էլ թարմ չէ, բայց ուտել կարելի է: Սակայն մի օգտագործեք այնպիսի ուտեստներ պատրաստելու համար, որոնց մեջ ձուն չի անցնում ջերմամշակում;
  • եթե հավկիթը հայտնվում է ջրի մակերեսին, ավելի լավ է այն գցել աղբը և չվտանգել սեփական առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Оцените статью