ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ երջանիկ կլինեք եւ ոչինչ ու ոչ-ոք չի կարողանա փչացնել ձեր տրամադրոիւթյունը։ Այնուամենայնիվ, նման փորձեր կարվեն: Զգոն եղեք եւ չթողնեք, որ հաղթեն ձեր տրամադրությանը:

ՑԼԵՐ

Այսօր ամեն կերպ ցույց տվեք սիրելիին, որ պատրաստ եք իրականացնել ձեր առջեւ դրված բոլոր պարտականությունները: Նա ձեր մասին իր կարծիքն էլ ավելի կբարձրացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդժվարանա լեզու գտնել ձեզ հետ, քանի որ նա ձեզանից առաջ բոլորովին այլ բնույթի խոսակցություններ է ունեցել: Փորձեք ինքներդ որեւէ հարմար թեմա գտնել զրույցի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր հնարավոր է` կոնֆլիկտ ունենաք ձեր սիրելիի ծնողների հետ: Միգուցե, նրանք անսպասելի գան ձեր տուն եւ բողոքեն, որ լավ չեք նայում իրենց որդուն/դստերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Իսկ դուք ի՞նչ եք անում ձեր անձնական երջանկության համար: Այսօր ճիշտ պահն է մտածել այդ հարցի շուրջ եւ քայլեր ձեռնարկել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ լարված եւ նյարդանացած կլինի եւ իր բարկությունը կթափի ձեր եւ ամբողջ շրջապատի վրա: Ինչ արած… մնում է միայն սպասել, թե երբ նա կհանդարտվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հրաշալի ծանոթություն կստեղծեք, որը չի սահմանափակվի, պարզապես, ջերմ շփմամբ: Այն հնարավոր է` վերածվի շատ ավելի մեծ զգացմունքի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ մուլտֆիլմեր նայել: Կկարողանաք վերհիշել ձեր վառ ու անհոգ մանկությունը եւ միասին կկիսվեք այդ ջերմ հուշերով:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ կայցելեն անցյալի հուշերը: Սակայն դրանց մասին պետք չէ պատմել ինչ-որ մեկին: Պահեք դրանք ձեր մեջ, այդպես դրանք ավելի արժեքավոր կմնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր տանը լարված մթնոլորտ կլինի, ինչը կտխրեցնի ձեզ: Առաջին քայլը, կարծես թե, ինքներդ պետք է անեք: Այո, դժվար կլինի, բայց փոխարենը դա կնպաստի ընտանեկան ջերմ մթնոլորտի վերականգնմանը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատ լավ օր է, որպեսզի սիրախաղ սկսեք ձեր ընկերերից մեկի հետ: Կվերհիշեք, թե որքան լավ զգացողություն է դա, բացի այդ` ասում են` լավագույն ամուսնությունները ստեղծվում են լավ ընկերների միությամբ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիի մասին պատկերացումներ կկազմեք` ելնելով նրա պահվածքից եւ կուրորեն կհավատաք դրանց ճշմարտացիությանը: Սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս այդժչափ ինքնահավատ լինել:

Оцените статью