ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր ամենամտերիմ ընկերը ձեզ խորհուրդներ կտա անձնական կյանքի վերաբերյալ: Միգուցե, նա որոշի տեղեկացնել ձեր սիրելիին ձեր զգացմունքների մասին: Եթե չեք ցանկանում, որ նա դա անի, ամեն դեպքում, լավ կանեք այդ մաին զգուշացնեք նրան:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին կհայտնվի ձեր կատակների թիրախում: Անընդհատ կփորձեք խաբել նրան: Հնարվոր չէ, որ ձեզ մոտ դա չստացվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա լուծել իր առաջ դրված հանձնարարությունները: Հնարավոր է` նա դրանց լուծման համար օգնության ձեռք փնտրի: Եթե չեք ցանկանում, որ կողմնակի մարդիկ իմանան ձեր հարաբերությունների դժվարություններին մասին, լավ կանեք սիրելիին զգուշացնեք այդ մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ֆինանսական առումով Խեցգետիններին այսօր հաջող օր է սպասվում: Սակայն պետք չէ ամբողջ գումարը մեկ օրվա մեջ ծախսել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր բոլոր մտքերը տան եւ ընտանիքի հետ կապված կլինեն: Ամեն վայրկյան կսկսեք մտածել տանը տիրող մթնոլորտի մասին: Պետք չէ անհանգտանալ. Ձեր բացակայության ընթացքում ձեր ամուսինն ամեն ինչ կկարգավորի:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիի խոսքերն այսօր ձեզ կվախեցնեն: Դրանց մեջ կփորձեք ձեզ վերաբերող ինչ-որ բաներ գտնել: Սակայն մի շտապեք եզրակացություններում. Միգուցե, դա ընդամենը ձեր երեւակայության արդյունքն է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Որպեսզի ձեզնով ավելի շատ հետաքրքրվեն, հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել արտաքին տեսքին: Կարող եք դա անել մասնագիտացված գեղեցկության կենտրոններում, կամ էլ` տնային պայմաններում:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների մոտ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենա: Նորություններ էլ առանձնապես չեք լսի: Ինչպես ասում են` նորությունների բացակայությունն արդեն իսկ լավ նորություն է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե ձեզ մի բան դուր չի գալիս ձեր հարաբերություններում, լավ կանեք այդ մասին միանգամից տեղեկացնեք ձեր սիրելիին: Ամեն ինչ հենց սկզբից պետք է լուծել հետագա մեծ խնդիրներից խուսափելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ կվախեցնի անձնական կյանքում կատարվող ցանկացած փոփոխություն: Իսկ փոփոխությունները, կարծես թե, բավականին շատ կլինեն: Հիշեք, որ վախը միայն խանգարում է, ամեն կերպ պետք է ազատվել այդ զգացողությունից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ կանեք` կշռադատեք ձեր այսօրվա քայլերը: Հակառակ դեպքում` ձեր սխալները կմատնանշի ձեր սիրելին, ինչը ոչ Նրան հաճելի կլինի, ոչ էլ ձեզ: Այնպես որ, լավ կանեք` զարգացնեք ինքնատիրապետումը:

ՁԿՆԵՐ

Հիշեք ձեր դպրոցական հավաքույթներն ու փորձեք հանդիպում կազմակերպել դպրոցական ընկերների հետ: Նրանց մեջ միգուցե լինի նաեւ Նա, ում ժամանակին սիրահարված էիք: Հանդիպումը կարող է հանգեցնել նոր եւ հետաքրքիր ծանոթությունների:

Оцените статью