ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ամենաբարեհաջող օրն է ինչ-որ մեկի սիրտը գրավելու համար: Եթե նա ձեզ պետք է, ապա այսօր ամենահարմար օրն է, որպեսզի վճռական քայլ անեք:

ՑԼԵՐ

Օրը ձեզ համար տխուր կլինիայդ իսկ պատճառով նախապես պատրաստեք դրան ձեզ եւ ձեր սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Զգույշ եւ հետեւողական եղեք սիրելիի հետ շփվելիս: Նա այսօր դժվարությամբ կհասկանա ձեր կատակները եւ ամեն ինչ կընկալի  ուղիղ իմաստով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք կարող եք հանդիպել ձեր երջանկությանը հասարակական տրանսպորտում: Ի՞նչ վատ տարբերակ է…

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ոչ մի դեպքում չարժե տխրել այսօր, ինչ էլ որ ձեզ հետ պատահի: Անգամ եթե անհարթություններ լինեն սիրելիի հետ, կյանքը դրանով չի ավարտվում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ֆինանսական հարցեր գլուխ կբարձրացնեն: Գումարը կամ չափից դուրս շատ կլինի կամ քիչ` ձեր համատեղ ծրագրերն իրականացնելու համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք չեք ցանկանա սիրելիի հետ համատեղ ապագայի մասին ծրագրեր կազմել: Ձեզ բավարարում է այն, ինչ այս պահին ձեզ հետ կատարվում է:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար ձեր պահվածքն անհասկանալի կլինի, սակայն նա չի ցանկանա պարզել դրա պատճառները, այլ պարզապես հետեւություններ կանի իր համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի ամաչեք այսօր սիրելիին ուշադրության նշաններ ցույց տալուց: Ժպտացեք, հետաքրքրվեք նրա գործերով, համբուրեք կամ գրկեք նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր արժե սիրելիին անկեղծորեն պատմել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է կամ ուրախացնում: Ցանկացած կեղծիք նա կզգա միանգամից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեր առաջ պարծենալ իր ձեռքբերումներով: Անգամ եթե դուք նրա արածներում ոչ մի նշանակալի բան չեք տեսնում, փորձեք, այնուամենայնիվ, հիացմունք ձեւացնել:

ՁԿՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կսիրահարվեք ձեզանից տարիքով մեծ անձնավորության: Հնարավոր է, որ այդ սիրահարվածությունն արագ անցնի կամ էլ ավելի խորը արմատներ գցի: Ամեն դեպքում, արժե փորձել:

Оцените статью