Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել քաշի կտրուկ նվազումը

Խիստ սննդակարգերին հետևելու և կտրուկ քաշ կորցնելու դեպքում կորցրած ավելորդ կիլոգրամները կարող են շատ ավելի արագ վերականգնվել։ Նման խնդիրներից խուսափելու համար քաշի նվազեցման գործընթացը պետք է լինի սահուն ու անվտանգ, URA.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Դարյա Ռուսակովան։

Մասնագետի կարծիքով՝ քաշի նվազեցումը տևական գործընթաց է, որը լուրջ ծանրաբեռնվածության պատճառ է դառնում լյարդի, երիկամների ու այլ կարևոր օրգանների վրա։ Սա է պատճառը, որ ավելորդ կիլոգրամներից հարկավոր է ազատվել միայն մասնագետների վերահսկողության տակ։

«Սովորաբար մարդն ավելորդ կիլոգրամները հավաքում է ոչ թե կարճ ժամանակահատվածում, այլ տարիների ընթացքում, և հետևաբար ճարպակալման հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև դրանից կախված հիվանդություններ։ Ինչպես ճարպակալումն է մեծ ծանրաբեռնվածություն հանդիսանում օրգանիզմի համար, այնպես էլ քաշի նվազեցումը, քանի որ լյարդն ստիպած է լինում վերամշակել մեծ քանակությամբ քայքայման արգասիքներ», – նշել է մասնագետը՝ շեշտելով, որ նիհարելու և արդյունքը երկար պահպանելու համար հարկավոր է ամբողջությամբ փոխել առօրյան ու սննդակարգը, այլապես մեծ է լուրջ խախտումներ անելու և վիճակն էլ ավելի վատթարացնելու վտանգը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью