Փորկապությունը, որովայնի փքվածությունն աղեստամոքսային տրակտի ամենատարածված խնդիրներից են: Դրանցից ազատվելու համար կարևոր է առողջ կենսակերպ վարելը:
Բրոկոլի: Բրոկոլին հարուստ է պրոտեիններով, վիտամիններով, մանրաթելերով:
Սպանախ: Այս բանջարեղենը մեծ քանակով բջջանյութ և մագնիում է պարունակում՝ հանքանյութ, որը կարևոր է նաև աղիների աշխատանքի համար:
Չիայի և կտավատի սերմեր: Այս սերմերը մեծ քանակով մանրաթելեր են պարունակում, որոնք շատ կարևոր են փորկապության դեմ պայքարում և օգնում են կանխարգելել խնդրի առաջացումը:
Տանձ: Տանձը մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև բջջանյութ: Տանձի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս կանխարգելել փորկապության առաջացումը:
Չորամրգեր: Սննդակարգ ներառեք չորամրգեր, հատկապես սև սալորի չիր:
Վարսակի ալյուր: Վարսակը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որը լավացնում է աղիների անցանելիությունը:
Ընդեղեն: Սննդակարգ ներառեք ընդեղեն, որը մեծ քանակով սպիտակուցներ և բջջանյութ է պարունակում:
Խնձոր: Օրվա ընթացքում 1 խնձոր կերեք: Խնձորը հարուստ է բջջանյութով, որը բնական լուծողական ազդեցություն է ունենում: