Միլիոնատերը 300 000 դոլար ու բիզնես է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ

Յուրաքանչյուր հայրիկ ուզում է, որ իր աղջիկը գտնի իրեն արժանի կողակցի։ Ու երբեմն գերհոգատար հայրերը որոշում են ինքնուրույն ընտրել ապագա փեսային։

Արնոնը Թայլանդից է, բիզնեսմեն է։ Նա ունի իր մրգային իմպերիան։ Ձեռնարկատեր է, աճեցնում է դուրիան։ Արնոնի բիզնեսը շահութաբեր է, քանի որ դուրիանի 1 պտուղն արժե ավելի քան 60 դոլար։

Տղամարդն արդեն երիտասարդ չէ, ու պատրաստվում է շուտով հանգստի գնալու մասին։ Մնում է միայն որոշել, թե ում է թողնելու իր գործը։ Քանի որ Արնոնն ունի միայն մի դուստր, ձեռնարկատերը ցանկանում է նրա համար ամուսին գտնել ու հենց փեսային էլ դարձնել իր ժառանգորդը։ Բիզնեսից բացի միլիոնատերը խոսատնում է նաև մեծ գումար՝ մոտ 300 000 դոլար։ Փեսայից շատ բան չի պահանջվում․ սիրել աղջկան ու պատասխանատու ղեկավար լինել։

Ի դեպ, 26-ամյա Քարնսիթան բավականին հմայիչ արտաքին ունի։ Կրթված է, մի քանի օտար լեզվի է տիրապետում, օգնում է հորը բիզնեսի հետ կապված հարցերում։

Սակայն հարմար փեսացու գտնել չի ստացվում, ու խնդիրը խստապահանջ հայրիկն է։ Մի օր գեղեցկուհին հորը ծանոթացրել էր մի երիտասարդի հետ։ Թվում էր, թե անթերի տարբերակ է․ նա ուներ դուրիանի պլանտացիայում աշխատանքային փորձ, աշխատասեր էր, սիրահարված էր Քարնսիթային։

Սակայն Արնոնը հրաժարվեց նրա հետ դստերն ամուսնացնելուց, պատճառաբանելով, որ տղան չափազանց գեղեցիկ է ու անհավատարիմ ամուսին կլինի։

Մի օր էլ նա հայտարարել էր, որ բոլոր ցանկացողներին հրավիրում է իր պլանտացիայում 3 ամիս աշխատելու․ ով լավ կատարեր պարտականությունները, նա էլ կամուսնանար դստեր հետ։ Սակայն գաղափարից նա հրաժարվեց, քանի որ տաս հազարից ավել ցանկացողներ կային։

Այնուամենայնիվ բիզնեսմենը չի վհատվում, նա հույս ունի, որ շուտով կտեսնի դստերը հարսանեկան զգեստով։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

Оцените статью