Մի շտապեք աղբը գցել հին գորգը․․․ Այն ձեզ դեռ պետք կգա․ ահա թե որ դեպքերում

90-ականներին գորգերը համարվում էին ամենապահանջված իրերից մեկը։ Դրանք գցում էինք հատակին՝ յուրաքանչյուր սենյակում, կախում պատերին։ Դրանք կատարում էին ոչ միայն դեկորի դեր, այլև որպես ջերմամեկուսացման տարր էին ծառայում։

Եթե ձեր տանը մնացել է հին գորգ, մի շտապեք գցել այն աղբը։ Դրանից կարող եք բազմաթիվ իրեր ստանալ, որոնք բավականին պիտանի կլինեն կենցաղում։

Եթե գորգը լավ վիճակում է, գեղեցիկ նախշերով է, դրանից պատրաստեք աթոռների ծածկոցներ։ Ավելին, կարող եք պատրաստել նաև բազմոցի և բազկաթոռների ծածկոցներ։ Շատ բան կախված է գորգի բաղադրությունից և ամրությունից։

Հին գորգերից կարող եք պատրաստել փեչվորկ ոճի նոր գորգիկ։ Անհրաժեշտ է գորգերը բաժանել կտորների, և հետո դրանք միմյանց կարել։

Ոճային ու հետաքրքիր կստացվի։

Пэчворк ковры: лоскутный своими руками, стильный из треугольников 60х90, шитье для детей, фото и видео

Հին գորգի կտորներից կարող եք կատուների համար նմանատիպ ճանկերի սրիչ ստանալ։ Վստահ ենք, որ ձեր փոքրիկ ընկերը շնորհակալ կլինի։

Հին գորգն օգտագործում են նաև բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ։ Նրանք կտրում են այն ու տեղավորում բեռնախցիկում, որպեսզի ներսը չկեղտոտվի։

Գորգի շատ փոքր կտորներն էլ կարող եք ամրացնել սեղանների ու աթոռների ոտքերի տակ՝ հատակը չվնասելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Оцените статью