Մի քանի խորհուրդ՝ տանը մաքրություն անելը հաճելի գործի վերածելու համար

Մաքրությունը բոլոր առումներով օգտակար գործ է։ Հիանալի զգացողություն է, երբ աշխատանքն ավարտելուց հետո նստում ես բազմոցին ու հիանում անթերի մաքրված սենյակներով։ Բացի այդ, այս կերպ կկարողանաք ազատել տունը բացասականից։

Տան էներգետիկայով զբաղվող մասնագետները տվել են մի քանի խորհուրդ, որոնք կհուշեն, թե ինչպես է պետք մաքրել տունը

Ննջասենյակ

Սա բնակարանում շատ կարևոր տեղ է, ու դրա համար փորձագետները խորհուրդ են տալիս մաքրությունը սկսել հենց այս հատվածից։ Մանրակրկիտ մաքրեք փոշիները՝ նաև դժվար հասանելի տեղերում։ Ձեր ինչի՞ն է պետք փոշին շնչելն և քունը փչացնելը։

Մաքրեք փոշեկուլով, այնուհետև խոնավ կտորով սրբեք հատակները՝ ուշադրություն դարձնելով անկյուններին։ Պարբերաբար փոխեք անկողնային պարագաները։

Չմոռանաք օդափոխել սենյակը։

Երեխաների սենյակը

Սկզբում ազատվեք կոտրած խաղալիքներից, դասավորեք իրերն ու մնացածը՝ ինչպես և նախորդ կետում էր նշված։ Եթե երեխաները որոշեն օգնել, մի հրաժարվեք։

Խոհանոց

Մանրակրկիտ լվացեք ափսեներն ու մակերեսները՝ բաց չթողնելով դժվար հասանելի հատվածները։ Մի մոռացեք մարտկոցների, ջահերի և վերևի պահարանների մասին։ Դրանից հետո անցեք տեխնիկան մաքրելուն։

Խոնավ մաքրությունը պարտադիր է։

Սանհանգույց

Փայլեցրեք ողջ սանտեխնիկան, լվացքի մեքենան, դարակները, հայելիները։ Մաքուր մակերեսները դրական էներգետիկայի աղբյուր կդառնան։

Մաքրության փուլերը

  • ամեն օր պետք է հավաքել անկողինները, գցել աղբը և լվանալ ափսեները;
  • շաբաթական 1 անգամ մաքրել փոշիները, լվացք միացնել, լվանալ սանտեխնիկան և հատակները;
  • ամսական 1 անգամ մաքրել դժվարահաս հատվածների փոշին;
  • մի քանի ամիսը մեկ լվանալ վարագույրերը և զննել զգեստապահարանի իրերը՝ ազատվելով ավելորդերից։
Оцените статью