Մի քանի կարևոր բան, որ պիտի իմանաք շոգ եղանակին․․․ Սա կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը․․․

Որպեսզի պաշտպանեք ձեզ ու ձեր մտերիմներին շոգ եղանակին, հետևեք մի քանի կարևոր կանոնների։

открытые окна

  • սահմանափակեք արևի տակ գտնվելու ժամանակը;
  • շատ ջուր խմեք։ Սովորական մաքուր ջուր, այլ ոչ թե թեյ կամ հյութ։ Օրական առնվազն 2 լիտր;
  • տանից դուրս մի եկեք առանց գլխարկի։ Դա կպաշտպանի գերտաքացումից և այրվածքներից;
  • ամռանը ձեր նախընտրությունը տվեք թեթև գործվածքից հագուստին;
  • երբեք փակ մեքենայի մեջ մի թողեք երեխաներին և կենդանիներին, անգամ եթե 5 րոպեով եք դուրս գալիս;
  • տանից դուրս գալուց առաջ մարմնի բաց հատվածները մշակեք արևապաշտպան քսուքով։ Կարող եք նաև մազերի համար հատուկ պաշտպանիչ միջոցներ օգտագործել;
  • շոգ եղանակին զերծ մնացեք ալկոհոլ օգտագործելուց։ Այն ջրազրկում է օրգանիզմը;
  • նվազեցրեք ֆիզիկական ծանրաբեռվածությունը օրգանիզմի վրա։ Շոգն ու ֆիզիկական ակտիվությունը վատ են անդրադառնում անոթների ու սրտի վրա;

можно ли открывать окна

  • դիետա պահպանեք․ սնվեք միրգ ու բանջարեղենով։ Հրաժարվեք քաղցր ու կծու սնունդից։ Ընդ որում ուտեստները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի, այլ ոչ թե սառը։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Оцените статью