Մոտենում է յասամանի սեզոնը․․․Պարտադիր պահպանեք սա, որպեսզի բաց չթողնեք ճիշտ պահը

Մոտենում է յասամանի սեզոնը․․․Պարտադիր պահպանեք սա, որպեսզի բաց չթողնեք ճիշտ պահը։Արդյո՞ք գիտեք այն մասին, որ յա-
սամանն օժտված է անհավանական բուժիչ հատկություններով, և դարեր շարունակ այն օգտագործվել է ժողովրդական բժշկության
մեջ:Գիտնականները պնդում են, որ այն կիրառել են և դեղերի, և օծանելիքի պատրաստման համար:

Սովորական յասամանի մեջ պարունակվում է.

  1. ասկորբինային թթու
  2. եթերայուղեր
  3. ֆլավոնոիդներ

Այն օրգանիամզի վրա ունենում է ընդհանուր ամրացնող ազդեցություն, կարող է կիրառվել որպես ջերմիջեցնող ու ցավազրկող պրե-
պարատ: Յասամանից պատրաստում են թեյեր, քսուքներ, ռևմատիզմի, ռադիկուլիտի, արթրիտի ու ոտքի կոճի դեմ թրջոցներ: Ինչ-
պես տնային պայմաններում պատրաստել յասամանի յուղ

Ձեզ անհրաժեշտ է՝

  1. յասամանի ծաղիկներ, որոնք աճել են ավտոճանապարհից հեռու
  2. բուսայուղ՝ առանց հոտի
  3. 1լ բանկա ու դեղատնից գնված մառլյա

Պատրաստման եղանակը՝

Բանկայի մեջ մինչ եզրերը լցրեք յասամանի ծաղիկներ, ավելացրեք մինչ 40 աստիճանի տաքացրած բուսայուղ: Ամուր փակեք բան-
կան ու թողեք մութ տեղում՝ 2 օր: Քամեք մառլյայով: Յուղին թարմ ծաղիկներ ավելացրեք ու մի քիչ էլ տաքացրած բուսայուղ: Պրոցե-
դուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, որ համասեռ անուշաբույր զանգված ստացվի:

Որ դեպքերում կիրառել յասամանի յուղը.

  • դրանով կարելի է շփել քունքոսկրերը՝ միգրենի ժամանակ
  • մերսեք ախտահարված հոդերը
  • ավելացրեք քսուքներին կամ մաշկի խնամքի համար նախատեսված այլ միջոցներին
  • բուժեք ցանը, փոքր վերքերը, արևային այրվածքները
  • օգտագործեք բրոնխիտի, անգինայի ժամանակ՝ որպես ինգալյացիայի բնական բաղադրիչ
  • կիրառեք որպես հակասթրեսային միջոց
  • եթե ունեք երակների վարիկոզ լայնացում, յուղով թրջոցներ պատրաստեք ու կիրառեք:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է
կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնա-
գետ բժիշկների։

Ապրեք առողջ

Оцените статью