Նիհարում ենք մինչև 5 կիլոգրամ. սա կարող եք պատրաստել հենց ձեր խոհանոցում

Եթե խմեք այս ըմպելիքն առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, կարող եք արդյունավետ նիհարել: Այս միջոցն ավելորդ քաշի դեմ պայքարում օգնել է բազմաթիվ մարդկանց:

Համեմունքներով կեֆիր

200մլ կեֆիր, աղացած կոճապղպեղ և աղացած դարչին՝ դանակի ծայրով, մի քիչ էլ կարմիր կարմիր պղպեղ: Լուծել 2ճ.գ. հանքային ջրով և խառնել: Խմել օրական 2 անգամ:

Մեղրով

Եթե չեք կարողանում հրաժարվել թխվածքներից, ապա օրվա առաջին կեսին կերեք մի կտոր խմորեղեն կամ բուլկի և հետը խմեք այս կոկտեյլը: Մի քիչ եռացրած ջրին ավելացրեք 1թ.գ. դարչին և մի կտոր կիտրոն: Խառնեք 200մլ կեֆիրի հետ:

Խնձորով

Այս հրաշք ըմպելիքը հարմար է ախորժակը նվազեցնելու համար, ըմպելիքով փոխարինեք նախաճաշն ու ընթրիքը: Միջին չափի 5 խնձորը մաքրեք և մանրացրեք քերիչով: Խառնեք 300մլ ոչ յուղոտ կեֆիրի հետ, մի քիչ դարչինի հետ և խառնեք: Կարելի է նիհարել 5 կիլոգրամով:

Ճարպն այրող

10 օրվա ընթացքում առավոտյան դատարկ ստամոքսին և երեկոյան խմեք մաղադանոսով կեֆիր: Այդ օրերին դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի շատ բանջարեղեն ուտել և շատ ջուր խմել: Կեֆիրին ավելացնել 1ճ.գ. մանրացրած մաղադանոս և մի պտղունձ աղացած դարչին: Թրմեք 1 ժամ և խմեք:

Կեֆիրով պարզ և մատչելի կոկտեյլները օգտակար են ձեր առոջության համար: Մաքրում են աղիները և ազատում թունավոր նյութերից:

 

 

Оцените статью