Նյարդային համակարգն ու անքնությունը բուժելու համար ժողովրդական բաղադրատոմսեր

Ժամանակակից կյանքը լի է տարբեր սթրեսային իրավիճակներով, ուստի հաճախ մարդկանց համար դժվար է լինում հանգստությունը պահպանել: Սակայն ժողովրդականն բժշկության մեջ կան բազմաթիվ արդյունավետ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պահպանել հոգեկան հավասարակշռությունը և բուժել նյարդային համակարգը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բարելավել ինքնազգացողությունը, ազատվել սթրեսից ու անքնությունից և վերականգնել նյարդային համակարգի առողջությունը:

Թեյ սթրեսից ու դյուրագրգիռությունից ազատվելու համար

Բաղադրությունը.

 

·       25 գրամ կատվախոտի արմատ,

 

·        20 գրամ անանուխ,

 

·        50-ական գրամ ալոճ, իշառվույտ դեղատու և խնկածաղկի ծաղիկներ:

 

Պատրաստման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, այնուհետև ստասված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր և թրմել: Թուրմը հարկավոր է ընդունել օրական առնվազն երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ 100 մլ: Բուժման կուրսը տևում է մոտ 3 շաբաթ, որից հետո հարկավոր է մեկ շաբաթ տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը:

 

Թեյ անքնության դեմ

 

Բաղադրությունը.

 

·        1-ական ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ ու պատրինջի տերևներ,

 

·        0.5 ճ.գ. գայլուկի կոներ և սրոհունդի խոտ:

 

Պատրաստման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդի կես ճաշի գդալը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, ծածկել կափարիչով և 15 րոպե թրմել: Ստացված թուրմը քամել և խմել քնելուց երկու ժամ առաջ:

Թուրմ անքնության դեմ

Կաթսայի մեջ լցնել 3 թեյի գդալ պատրինջ, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, այնուհետև փակել կաթսան կափարիչով և թրմել հինգ րոպե: Այս թուրմը պատրաստելիս հարկ է հիշել, որ թրմելիս կափարիչի վրա առաջացած կաթիլները նույնպես շատ կարևոր են, քանի որ պարունակում են օգտակար եթերային յուղեր: Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական երկու բաժակ:

Պատրինջի թուրմը շատ արդյունավետ է և օգնում է նույնիսկ ստամոքսի ցավերով ուղեկցվող անքնության դեպքում, քանի որ այս խնդիրները կարող են պայմանավորված լինել սթրեսով:

 

Թուրմ գերգրգռվածությունից ազատվելու համար

Բաղադրությունը.

Մեկական ճաշի գդալ սրոհունդի խոտ, գայլուկի կոներ, կատվախոտի արմատ, հրեշտակախոտի (дягиль) արմատ և սեզի արմատ:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները մանրացնել և լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, փակել կաթսան կափարիչով և թրմել 15 րոպե, մինչև թուրմի վրա բարակ թաղանթի առաջանալը: Թուրմը հարկավոր է քամել և խմել գոլ վիճակում գերգրգռվածությունից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար:

Թեյ գերգրգռվածությունից ազատվելու համար

 

Խառնել հավասար չափաբաժիններով գայլուկի կոները, ուրցը, սրոհունդն ու կատվախոտի արմատները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել կես լիտր եռման ջուր և մեկ ժամ թրմել: Ստացված թուրմը խորհուրդ է տրվում խմել ճանապարհորդությունների ժամանակ կամ դրանցից առաջ՝ կես բաժակ:

Թուրմ սթրեսից ազատվելու համար

1 ճաշի գդալ գայլուկի կոներին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, կաթսան կափարիչով ծածկել և թրմել 10 րոպե: Ստացված թուրմը քամել և խմել օրական երկու անգամ ուտելուց առաջ կես բաժակ:

Եփուկ տրամադրությունը բարձրացնելու համար

Դեպրեսիաների դեպքում հարկավոր է 4 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել մեկ լիտր եռման ջուր և երկու րոպե եփոլ թույլ կրակի վրա մինչև թաղանթի առաջանալը: Վերցնել թուրմը կրակից և ծածկել կափարիչով: Երբ այն սառի, քամել և խմել օրական 4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ: Բուժման կուրսի տևողությունն է 3 շաբաթ:

Նյութի աղբյուրը՝ skalpil.ru

Оцените статью