Կարծում ենք, մարդկանց մեծամասնության տանն ընդունված է, որ առավոտյան կարևոր է գեղեցիկ հավաքել ու ծածկել անկողինը։ Թեպետ վերջերս համացանցում հաճախ են պտտվում խոսակցություններ այն մասին, որ անկողինը հավաքել պետք չէ, այնուամենայնիվ, կարող ենք ապացուցել դրա կարևորությունը։
Առաջին հերթին, անկողինը հավաքելը կարևոր է անվտանգության տեսանկյունից։ Սպիտակեղենը պահելով ծածկոցի տակ՝ նվազեցնում եք դրա մեջ մանրէների ներթափանցման վտանգը։ Իսկ եթե տանը ունեք կենդանի, ապա, կարծում ենք, հարցեր չեք ունենա։
Նյարդեր, նյարդեր, նյարդեր․․․ Հոգեբան-փորձագետները ապացուցել են, որ թափթփված անկողինը բարձրացնում է մարդու սթրեսի մակարդակը։ Գուցե նկատած լինեք, որ հենց մահճակալը կոկիկ ծածկված է, ձեր տրամադրությունն ավելի բարձր է լինում։
Բացի այդ, հավաքելով անկողինը՝ ակամա կարգի կբերեք ննջասենյակը։
Ինչպես տեսնում եք անկողինը թափթփված վիճակում թողնելու համար պատճառ չկա։ Տրամադրեք 1-2 րոպե, մի ծուլացեք, փոխարենը ստացեք դրական արդյունք։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը