ՈՐՈՆՔ ԵՆ ԲԵՐԱՆԻ ՏՀԱՃ ՀՈՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ…

Ինչպես է այն առաջանում և ինչպես ազատվել դրանից: Ցավոք այդ հարցին միանաշանակ պատասխան չենք կարող տալ: Հարկավոր է ուշադրություն դարձնել ատամներին, քանի որ այն կարող է առաջանալ ատամի տարածված հիվանդության՝  կարիեսի՝ ոսկրափտության ժամանակ:Կարիեսը լատիներեն բառ է և նշանակում է  փտել, իսկ մենք լավ գիտենք, որ փտման գործընթացի ժանամակ առաջանում են նյութեր, որոնք բավականին վատ են բուրում:Դժվար է բուժել բերանում տհաճ հոտ առաջացնող մյուս հիվանդությունը ՝ ալվեոլային պիորյա կամ ամֆոդոնտոզը(պարադոնտոզ): Այս հիվանդության ժամանակ վնասվում են ատամների  էմալը և խոռոչները, դրանք լցվում են թարախով և ատամները սկսում են թուլանալ:Մարդու մարսողությունը սկսվում է բերանի խոռոչից: Բերանի տհաճ հոտի առկայությունը կարող է կապված լինել մարսողական համակարգի սուր և խռոնիկ հիվանդությունների հետ: Հատկապես այն հիվանդությունների, որոնք մշտապես ուղեկցվում են վքնացությամբ, փորկապությամբ և այլն:Բերանի տհաճ հոտի պատճառ կարող է հանդիսանալ նաև քիթկոկորդային պոթոլոգիական պրոցեսները:Քրոնիկ բորբոքումների (քրոնիկ տոնզիլիտի) դեպքում  կարող է նշիկներում առաջանալ թարախային զանգված  և այն կարող է հաճախակի անհանգստացնել մարդուն: Քրոնիկ տոնզիլիտի բուժումը  ոչ միայն կազատի բերանի տհաճ հոտից այլ նաև կկանխի այնպիսի լուրջ բարդացումներից, ինչպիսիք են ռևմատիզմն ու գլոմերուլոնեֆրիտը:Այսպիսով, բերանի տհաճ հոտի առաջացման միակ պատճառը գոյություն չունի:

 

Յուրաքանչյուր առանձին դեպքի համար, մասնագետները առաջին հերթին ախտորոշում են  այդ տհաճ երևույթի պատճառ դարձաց հիվանդությունը և բուժում նշանակում: Յուրաքանչյուր հիվանդության դեպքում, շատ կարևոր է ոչ միայն ժամանակին ու նոր մեթոդներով բուժումը և մասնագետի ցուցումների հստակ կատարումը, այլ նաև անձնական հիգիենան, գրում է medlibera.ru-ն

Оцените статью