Որոնք են կրկնակզակի առաջացման հիմնական պատճառները

Կրկնակզակը կարող է առաջանալ ոչ միայն ճապակալման հետևանքով։ Նման խնդրի դեպքում շատ կարևոր է նաև կեցվածքին ուշադրություն դարձնելը։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում հայտնել է կոսմետոլոգ Նադեժդա Եգորովան։

Մասնագետի խոսքով՝ այս խնդրին առավել հաճախ բախվում են այն մարդիկ, որոնք կորացնում են մեջքն ու քայլում են գլուխը կախ, ինչպես նաև ողնաշարի համար անհարմար ու անբնական դիրք են ընդունում։

«Այդ ամենը վատթարացնում է պարանոցի հատվածում արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը, ինչի հետևանքով կզակի հատվածում ճարպային կուտակումներ են լինում», — բացատրել է մասնագետը՝ հավելելով, որ կրկնակզակը հաճախ է ի հայտ գալիս նաև վահանագեղձի հիվանդությունների դեպքում, ինչը պայմանավորված է նրանով, որ հորմոնների պակասը հանգեցնում է ավշային հանգույցների մեծացման, ինչն էլ իր հերթին խթանում է պարանոցի հատվածում հյուսվածքների աճը։

Կրկնակզակի զարգացման մյուս հավանական պատճառը, ըստ Եգորովայի, կարող են լինել նաև տարիքային փոփոխությունները։

Ինչպես նշել է մասնագետը, այս խնդրից խուսափելու համար հարկավոր է ողնաշարն ամրապնդող վարժություններ անել ու կարգավորել սննդակարգը։ Եթե այս միջոցների ձեռնարկումը չի օգնում, ապա կարելի է դիմել պլաստիկ վիրահատության կամ հատուկ սարքերով անցկացվող պրոցեդուրաների օգնությանը։

 

Оцените статью