Չшշխшտել, չգնшլ գերեզմшնшտուն…Ի՞նչ չի կшրելի անել Զшտկի տոնին

Չաշխատել, չգնալ գերեզմանատուն…ի՞նչ չի կարելի անել Զատկի տոնին

Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է, քանի որ մեծ խորհուրդ ունի։
Շատերը կարծում են, որ պահքից հետո կարելի անել այն ամենը, ինչ ցանկանում եք, սակայն իրականում կա մի քանի գործողություն, որ չի կարելի անել Զատկի տոնին։

1. Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, սակայն այն աշխատանքը, որը կարող եք մեկ այլ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել։

2. Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության ու լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալներից։

Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է մահացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։

3. Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանին սնունդ է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է սննդի մնացորդները կենդանիներին ու թռչուններին տալ։

Оцените статью