Սոված ժամանակ կերեք մեկ հատ կիվի և արդյունքը երկար չի սպասեցնի

Կիվին նիհարելու համար

Կիվին իր մեջ պարունակում է բնական կարնիտին, ճարպերը այրող բնական ծագման նյութ: Կիվին շատ օգտակար նյութեր է պարունակում և միաժամանակ շատ ցածր կալորիականություն ունի:

Հենց դրա համար էլ այն շատ հարմար է բեռնաթափման օրերի համար:

Եթե գաստրիտով կամ ստամոքսի խոցով չեք տառապում, ապա հանգիստ կարող եք սոված փորին մեկ հատ կիվի ուտել:

Այս միրգը օգնում է մաքրել աղիները, հաղթահարել շատակերությունը, նաև էներգիա է հաղորդում օրգանիզմին:

Կիվիով բեռնաթափման օր

Շաբաթը մեկ, մաքսիմում երկու անգամ կարելի է օրական ուտել 6 կիվի և խմել 1,5 լ ոչ յուղոտ կեֆիր:

Այսպես 1 օրում կարելի է կորցնել 2 կիլոգրամ:

Դիետա կիվիով

Նախաճաշ

Պատրաստել աղցան 1 կապ հազարի տերևներով, 1 բուլղարական պղպեղով, 1 կիվիով, 2 ցողուն կանաչ սոխով: համեմել 1 ճ/գ ֆրանսիական մանանեխով կամ կիտրոնի հյութով:

2 ժամ անց կոկտեյլ՝ 1 կանաչ խնձոր, 1 կիվի, 1 բանան:

Ճաշ

3 ճ/գ վարսակի փաթիլների վրա լցնել 1 բաժակ մածուն կամ յոգուրտ, ավելացնել չամիչ, մանր կտրատած մանդարին և կիվի: Փակ պահել 15 րոպե, հետո վայելել:

Հետճաշիկ

Մրգային աղցան. 1 բանան, 1 խնձոր, 1 կիվի և մեկ բաժակ կեֆիր կամ մածուն: Կարելի է մի փոքր դարչին ավելացնել:

Ընթրիք

Եփել մի փոքր շագանակագույն բրինձ, մոտ 50 գրամ, ավելացրու կիվին, 1 խնձոր կամ տանձ, հազարի տերևներ և մեկ բաժակ մածուն: Իրոք համեղ է ստացվում:

Քնելուց առաջ

Թույլատրվում է 1 նարինջ կամ մեկ բաժակ կեֆիր:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Оцените статью