«Տեսնելով ինքնաuպան եղած ամուսնուն՝ չէր իջել մեքենայից»․ Թաթուլ Պետրոսյանի ողբերգության սարսափելի մանրամասները

Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ ինքնասպանություն էր գործել Թաթուլ Պետրոսյանը, շարունակում է փոթորկել համացանցը։ Հուղարկավորությունից երեք օր անց Թաթուլի քույրը՝ Նարինեն, այցելել է Կեմերովո քաղաքի Լենինսկի շրջանի Քննչական կոմիտե և հանդես եկել տեսաուղերձով՝ բացահայտելով գործի ցնցող մանրամասները։

Ի՞նչ է տեղի ունեցել դեպքի վայրում

Նարինեի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեում իրեն հայտնել են, որ Թաթուլի կինը՝ Միլենա Պետրոսյանը, առաջինն է հասել դեպքի վայր (Կրասնոյե լճի մոտ գտնվող ավտոկայանատեղի), սակայն այդպես էլ չի իջել մեքենայից և չի մոտեցել ամուսնուն։

«Նա իր ցուցմունքում հստակ նշել է, որ չի մոտեցել նրան։ Պատճառաբանել է, թե վախեցել է։ Ու՞մից վախենար․ ամուսնու՞ց, ով իրեն մեկ մատով անգամ չի կպել, իր երկու երեխաների հորի՞ց»,- վրդովված նշում է քույրը։

Նարինեի պնդմամբ՝ Միլենան դեպքի վայր է եկել ընկերուհու հետ, սակայն առաջին օգնություն ցույց տալու փոխարեն զանգահարել է իր մտերիմ Արթուրին, որն էլ եկել և պարանից իջեցրել է Թաթուլին, մինչդեռ Միլենան սպասել է մեքենայի մեջ։

Ինչպես էր սկսվել «իդեալական» սիրո պատմությունը

Զույգը ծանոթացել էր 2018 թվականին, երբ Միլենան դեռ դպրոցական էր։ 2022-ի ամռանը նրանք ամուսնացան։ Դստեր ծնունդից հետո Միլենայի բլոգը սկսեց ակտիվորեն զարգանալ՝ ցուցադրելով «իդեալական ճոխ կյանք»․ թանկարժեք նվերներ, ճանապարհորդություններ, նոր BMW ավտոմեքենա և բնակարան Մոսկվայում։

Սակայն 2025 թվականից Թաթուլը սկսեց ավելի հազվադեպ հայտնվել կնոջ էջում, իսկ 2026-ին ընդհանրապես անհետացավ հրապարակումներից։ Հարազատների պնդմամբ՝ արտաքին փայլի հետևում թաքնված են եղել լուրջ անձնական խնդիրներ, որոնք էլ ի վերջո հանգեցրել են այս ողբերգական ավարտին։

Оцените статью